Տերևներ
Էլ չեմ ուզում քեզ հիշել, Աշունն է դուռս թակում, Սերն աշունն է հորինել, Տերևներին է պատմում: Տերևներին ցիր ու ցան, Իմ տարիների նման, Անցան. Քամին պաղ ու անտարբեր, Իր շուրթերով անկարոտ, Կյանքից խռով տերևներ, Քշում, բերում է ինձ մոտ: Տերևները ցիր ու ցան, Իմ տարիների նման, Անցան. Դեռ հուշ չդարձած հուշեր, Հազար ու մի գույներով, Հազար ու մի շշուկներ Ու տերևնե՜ր, տերևներ՝ Տերևները ցիր ու ցան, Իմ տարիների նման, Անցա՝ն. Մինչդեռ հունիս ամիսն է: 23.06.2010