Հպա՛րտ է մայրը
Հեթանոսական տուրք է մասուցվում, Հիշատակում են ընկած քաջերին, Կյանք են արարում, երգում ու պարում, Ցնծերգ է թառել Հայոց լեռներին: Ու սեղան է, որ վերջ չունի, Տղոնցն օղի, կանանց գինի, Ընդունելի մատաղ լինի: Լեռնեցիները մատաղ են տալիս, Քրիստոնեական արարողությամբ, Ընկած զինվորի մայրը չի լալիս, Հպարտ է մայրը, բեղված օրհնությամբ: Հպարտ է մայրը իր զավակներով, Հպարտ է կյանքը անվախ պայքարով, Հպարտ է Հայը Հայոց աշխարհով, Հազարամյակներ հնչող երգերով: Հպա՛րտ է մայրը: 5. օգոստոսի 2007թ. Սահմանամերձ Կոթի գյուղ, Հայաստան: