Posts

Showing posts with the label Պարոն Եսեմորկամը

Պարոն Եսեմորկամը

Նա շատ դժվար դերասան էր, Բայց դերը հեշտ էր խաղում, Լավ մշակված կեցվածք ուներ, Ուժեղ էֆեկտ էր գործում: Նա լու՛ռ էր ներկայանում, Մերկացնելով ատամը, Շատ ինքնատիպ էր ժպտում Պարոն Եսեմորկամը: Երբ գլուխն հետ էր թեքում, Որ տեսնեն իր էությունը, Շատ ճկուն էր պահպանում Հավասարակշռությունը: ԵՎ շնորհիվ հաստ վզի Գլխի ձևը չեր տուժում, Հ՛եյ Նիկոլա Սարկոզի Տ՛ես արքան ո՛նց է քայլում: 01.12.2007.