Posts

Showing posts from April 9, 2023

Խորհրդարան 2023

Վերջերս պատգամավորները խորհրդարանում ինչոր դիսկոմֆորտի մեջ են, ազատ և արագ չեն կարում տեղաշարժվել, մեկը մեկին դիմելիս ձեռքն է վնասում կամ շնչառության հետ կապված խնդիրներ ունեն։ Ուստի հաստատ ասում եմ, որ թավշյա խորհրդարանում հարկավոր են թավշյա նորմեր թավշյա պատգամավորների համար, և ոչ միայն նարանց այլ բոլորի, ովքեր թավշյա չեն, դաշնյա են կամ հաշնյա, կարևոր չէ, բոլորը պետք է հանձնեն առողջական վիճակը հաստատող նորմատիվներ խորհրդարանում աշխատելու համար։     Եվ այսպես, առաջին նորմատիվը. Պատգամավորի գլուխը պետք է լինի բավականին փափուկ, ասենք բռնցկամարտով պարապելու տանձաձև թեփով լցված պարկից ոչ ավելի ամուր, չնայած գլուխների ու էդ պարկերի պարունակությունը իրարից շատ չեն տարբերվում, բայցևայնպես հարկավոր է հետևել որ գլուխները արդ պարկերի նման լինեն փափուկ, որպեսզի եթե մի պատգամավոր բռնցքով հարվածում է մյուսի դեմքին, ձեռքը չվնասվի, ինչպես պատահեց վերջերս և պատգամավորը իրավացիորեն գանգատվում էր։ Պատկեարցրեք ձեռքը վնասված պատգամավոր, ինչպե՞ս է հաշվելու ստացած պարգևվավճարը, պրիստիժը, պատգ...