Posts

Showing posts with the label Պալիտիկական Դարվինիզմ

Պալիտիկական Դարվինիզմ

Հայտնի է որ դարերն ի վեր Մարդիկ ստեղծում են նոր կարգեր, Ընտրում են ու ընտրվում, Այդպես իրենց լավ են զգում: Չարլզ Դարվինն այս առումով, Ճամփի փող էր ճարել պարտքով, Կատարում էր ճամփորդություն, Շուրջերկրյա քննարկություն: Տարբեր տեղեր կարդաց թերթեր, Գրի առավ տարբեր լուրեր, Որ որոշի ով է լավը Ու ամենա բարձր խավը: Նա գտավ, որ աշխարհիս տակ Կա չորս տարբեր մարդու տեսակ, Ու Դարվինն ուզեց պարզել, Ով ինչպե՞ս է առաջացել: Տեսա՛վ, որ տարբեր խավեր, Հագնում են բամբակյա շորեր Բայց տածում են տարբեր մտքեր Ահա թե ինչ պիտի պարզվեր: Նման տարբերությունները, Հագած շորը կամ մտքերը, Կապված են կերակուրի հետ, Պնդում էր մի պահեստապետ: Գենոֆոնդի զարգացմանը, Մարդու ինքնահաստատմանը, Մեծ նպաստում գործեց մոդան, Հետամնացները փախան: Հետզհետե մարդկանց միջից, Ով շուկայից, ով փողոցից, Ջոկնվեցին ընտիրները, Դե բերեք մեր աթոռները: Ըստ զորության տիրող կարգի, Ու նմանությամբ տեսակի, Ձեռք բերեցին հաջողություն, Ու առօրյա հարմարություն: ԵՎ բնական օրենքներով, Փողի, ծանոթի միջոցով, Առաջ...