Posts

Showing posts with the label Փաթեթ

Փաթեթ

Մի փոքրիկ թղթե փաթեթ, Անշարժ ու լուռ էր տեղում, Մինչև մեկը ձեռքի հետ Նրան մի կոմ էր հրում: Հենց կպչում էին փաթեթին, Նա խշխշում էր զվարդ, Նրա թղթեղեն հոգին Շատ զգայուն էր ու հպարտ: Նա միշտ առիթ էր փնտրում, Որ մի բանով փաթաթվի, Որ ճմռթոցը սրտում, Խշխշոցներ հորինի: Ահա օրերից մի օր Փաթեթն օգտագործեցին Փաթեթի մեջ մի խաս շոր Խնամքով փաթաթեցին: Ահա ցանկալի պահը Փաթեթն հասավ մուրազին Նրա անտեղի ձայնը Վկայում էր այդ մասին: Ու այդ փաթեթը փոքրիկ, Որ իր երազին հասավ, Ճռվռում էր երջանիկ, Փաթեթը երգիչ դառձավ: Նրա անտեղի ձայնը, Դարձավ սիրված հնչյուններ, Նա կնքեց իր պայմանը, Որ հային-չեին երգեր: Նա միշտ առիթ էր փնտրում, Որ մի բանով փաթաթվի, Որ ճմռթոցը սրտում, Խշխշոցներ հորինի: 07.01.2004