Միջանկյալ ազատություն
Ազատությունը դա մի արջ է, Որ քնում է չորս տարի, Չորս տարին մեկ արթնանում է Ու ելնում է պայքարի: Մագլցում ու բարձրանում է Ամենաբարձր ծառը , Ծառի կատարից պատմում է Նախընտրական իր ճառը: Ու հավքերը, միջանկյալ, Սկսում են մրթմրթալ: Որ շատ տարորինակ է... 12.03.2008