Posts

Showing posts with the label Որսկանը

Որսկանը

իմ կատվին Կատուն որսի է հելել Ու իմ երշիկն է որսում, Հատուկ բան է մտածել, Որ ես լավ չեմ հասկանում: Ըստիս այդ կատուն յոգ է, Նա ամեն տեղ պառկում է, Քար ,փուշ, մեխ, կամ ինչ լինի, Մենակ մսի հոտ լինի: Թե պետք լինի էտ կատում Մի տարի կթաքնվի՛, Ստամոքսում ցանկություն, Որ իմ երշիկը տանի: Էտ վտանգավոր կատուն, Համառ է ու խորամանկ, Արի ասա անասուն, Ու կարդա մի գրի տակ: Չէ՛, էտ պոչավոր դևը, Ինձնից որ խորամանկ է, Հալա պառկելու ձև՛ը, Չինական ակրոբա՛տ է: Թէ պետք լինի կխոսի, Կասի Ա՛կսել երշիկ տուր, Բայց նա գող է, չի ուզի, Թեկուզ հազար թուք ու մուր: Թէ չհաջողվի որսը, Ուրիշ բան կմտածի, Եղավ գիշերվա չորսը, Դեռ ինչկան պիտի պառկի: Ու թէ ես չխափնվեմ, Որ երշիկս չտանի, Կասկածում եմ ու գիտեմ, Վերջը ինձ կհամոզի: 1996