Posts

Showing posts with the label Ճանապարհորդություն սյան շուրջը

Ճանապարհորդություն սյան շուրջը

Պերեստրոյկան լավ շոու էր, Հազար ափսոս շուտ վերջացավ, Լավ են հիշում, ով արթուն էր Կամ ճիշտ ժամին արթնացավ: Եվ մերձբալթյան երկրներում, Որտեղ մարդիք շատ չեն քնում, Արթնացել են եվրոպայում Դեմոկրատիա են դավանում: Ահա մի գյուղ տասը տնից, Էստոնական կոկիկությամբ Կազմել է մի շրջանագիծ Նախանձելի ճշկրտությամբ: Եվ այդ գյուղը երկնքիս տակ Ուներ կլոր հրապարակ Իսկ կենդրոնում սպիտակ ներկած Մի հոսանքի սյուն էր ցցված: Ու սյան շուրջը նորից շրջան, Երկու գծով, միանման, Որ գծել էին անիվները, Օրինապահ վարորդները: Արթնանում էր գյուղը փոքրիկ, Ուր ամեն ինչ հարմար, մոտիկ, Ուր լոք մի բան էր պակասում, Տաքսի չկար այդ գյուղակում: Եվ նա, ով շուտ էր արթնացել, Առաջինն էր դա նկատել, Քանի, որ լավ էր հասկացել, Որ եվրոպաում է արթնացել: Դա Հաննեսն էր, հմուտ վարորդ, Որ չեր ուզում մնալ միշտ ճորտ, Եվ որոշեց մեր Հաննեսը Հիմնել սեփական բիզնեսը: Երկար բարակ չմտածեց, Երբ լիորեն քնից զարթնեց, Հին մեքենան լվաց, մաքրեց, Գնաց գյուղի սյան մոտ կանգնեց: Եվրոպական առավոտը Խզբզում էր նախրի հոտ...