Posts

Showing posts with the label Փափուկ թերթի լրաճչողը»

Փափուկ թերթի լրաճչողը»

«Փափուկ» թերթի թղթակիցը, Մի փորձառու լրաճչող, Ուզում էր, որ զրուցակիցը Լինի դուդ և ունենա փող: Նա իր գործը լավ գիտեր, Հեյ գիտի պարոն դդեր, Թե ուզում էք թուք ու մուր, «Փափուկ» թերթից ունեք հյուր: Գնաց մտավ մի մեծ շենք, Ամենամեծ սենյակը, Ու գրիչը որպես զենք, Անցավ գործի գրչակը: Էդ սենյակում մարդ չկար, Մի չաղլիկ ճանճ էր տզզում, Լրաճչողը արդար Ձեռնեց հարց ու գրառում: - Դուք ինչու՞ էք այստեղ տզզում, Ի՞նչն է ձեզ անհանգստացնում, Ե՞րբ տզզում էք սենյակում Ձեզ ո՞ր թերթով են խփում: - Տզզ, տզզզ, տզզզ… - Ի՞նչ է նշանակում տզզ: - Տզզ, տզ-տզ, տզզզզզզզ:: - Պարզ է, ուրեմն Տ.Զ..Զ: Տնտեսական Զարգացումների Զավթիչ: Ա՛յ քեզ լքտի բանկի վարի՜չ, Դուք զավթում էք թե՞ զարգացնում, Լսու՞մ էք ինձ, ձե՛զ եմ տզզում: - Ու հմուտ լրաճչողը լրացրեց հաջորդ տողը. - ԵՎ այսպիսով, պարոն ճանճը Դեռ չի ընկել սարդի չանչը: - Ու շտապ վազեց լրաճչատուն, Ուղիղ հրատարակչություն, Այնպես ճչաց, որ իր ձայնից Ինքն էլ թռավ կանգնած տեղից: Ու օդի մեջ տեսավ հեռուն, Տեսավ բարին, ճշմարտություն, Տ...