Posts

Showing posts with the label Լուռ էր

Լուռ էր

Եկավ ու գնաց, Մուսան էր, լուռ էր ու խոհեմ, Մտքիցս կախված Հանդարտ ճոճվող մի խոսք ունեմ: Ու միապաղաղ ճոճվու՜մ է, Ու իմ վրա ծիծաղու՞մ է, Գանգս հևում է, Գայթակղվել է, շիկանում է: Ու մը՜-տա՜-ծու՜մ է: Ու մեկը չկա, որ ասի, Թե պատահում է, Ուստի ինքս ինձ ասեցի. Քեզ ո՞վ ասեց սիրահարվել, Սուզվել ծովը հույզերի, Ու փորձում էս հաղթահարել Ձգողության ուժը երկրի: Քո բախտը բերի՝ Չպառաված երիտասարդ, Պղտոր ջրերի Զոխլալ ալիք մի ակնթարթ: Չե՛, իզուր էր, Սա չեի ուզում ասած լինեի, Մուսան լուռ էր, Պիտի նրան լուռ լսեի: 10 .10.2007