Խոհեր արևի
Գանգս քիչ է, Մտքերս չեն տեղավորվում, Մեկը մորմոք, մյուսը ճիչ է, Անհանգույց են ծավալվում: Անհագույց են իմ հույզերը, Կռնատ են ու չեն սավառնում, Ու իմ արևոտ հուշերը Մառախուղներն են ծվաստում: Խորամանկներ, խորամանկներ, Որ սիրում են սողուններին, Քանզի ունեն երկար պոչեր Փռած տիրոջ ոտքի տակին: Խաղաղության ագռավները Խորամանկներ են թևավոր, Իրողության անուրջները Էժան են ու անհարկավոր: Անհանգույց է իմ բողոքը, Ու՞մ վրա եմ հույսս դրել, Այս աշխարհը նորոգելիս Իմ հայրենիքը չեն հիշել: Ովքե՞ր են գովերգում սերը՝ Ավա՝ղ, այստեղ պիտի լռեմ, Բոլոր կարգերն ու բարքերը Ծունկի են իջել սիրո դեմ: Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր, Հայրենի՛քը իմ արևի, Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր, Սավառնող առանց թևերի, Ինչպես շողերը արևի: 08.12.2008