Posts

Showing posts with the label Սոկրատի վերջին գիշերը

Սոկրատի վերջին գիշերը

Սուրճը ուղեղս էլ չի թարմացնում, Բազկաթոռն ինձնից վաղուց է հոգնել, Ամեն շարժումս հաշվի է առնում, Տնքում է կարծես փիղ է շալակել: Մի պահարան կա մոտիկ անկյունում, Դռան բանալին անհույս թեքած վար, Այդպես քիթը կախ բիձեքն են նիրհում Ու հեկեկում են, հեյ գիտի աշխարհ:) Ձեռագրեր կան էդ պահարանում, Ուր տարբեր չափի մկներ են մտնում, Ու ամենաթարմ գրերն են կրծում, Գրագողերի նման են կրծում։) Այնտեղ մի գիր եմ դրել որ կրծեն, Կատվի մասին է, կատվազգիների;) Էդ գիրը հաստատ չեն կարա մարսեն;) Այդ գիրը թույնն է կրծող գանգերի։ Քանզի արդ գիրը փողի համար չէ, Փառքի համար չէ, ու շահավետ չէ, Նույնիսկ ճշմարտությունից տգեղ է, Դժվար ընթերծվող մտքերի գիր է։ Հենց հիմա մի մուկ էդ պահարանում, Կրծում է կրծում ու չի կշտանում, Հեշտ է կռահել, թե ի՞նչ է ուզում, Ու կատվի մասին ի՛նչ է մտածում:) Ես մտածում եմ նա կռթկռթացնում, Կրծոտված թուղթ է չորստին թափթփում, Կրծածը մանրացնում է, շաղախում, Կռթոցը որպես խոսք է մատուցում;) Ամեն տեղ հնչում է նրա խոսքը, Ու հսկում  է ֆինանսների հոսքը))) Դրթում է, և արդարին և գողին, Անմնացորդ ապավ...