Մնջախաղ հույզերի
Գետը երեկ տղմոտ, պղտոր Այս առավոտ թափանցիկ, Գետը անկեղծ է այսօր Ու ես գետափին բոբիկ: Անհայտացել է անդորը, Ժխորն է գալիս անհամբեր, Այպես սկսվում է օրը Ու նավակնե՜ր, նավակնե՜ր: Ու վազում են նավակները, Այդ ձիերը ջրերի, Նրանց բերած ալիքները Մնջախաղ են հույզերի: Ո՞ր սարից էս գալիս Զալե, Դու էլբայի խաղաղ վտակ: Օտար շողքս ջրիդ թառել Տեսնում է քեզ մինչև հատակ: Սակայն հոսքդ չեմ նկատում, Հոսքդ հանդարտ, անտարբեր, Ժամացույց էս հիշեցնում, Չես լինում խե՛նթ, անհամբե՝ր: Դու գիտես թե ուր էս գնում, Չկան ճամփիդ հանելուկներ՝ Ու ալիքներ էս հորինում Երբ անցնում են նավակներ: Կասեի տար ինձ քեզ հետ Զալե, Ուր կան թափանցիկ ջրեր, Ճշմարտությունն ու՞ր է Զալէ՛ Ախ թե մի տեղ նա ինձ սպասեր: Ուստի պիտի լռեմ քեզ հետ: Մինչև՛ անցնի մի՛ նավակ՝, Իսկ երբ անցնի՝, ստվերս քո հետ, Կալեկոծվի սանձարձակ: Իսկ երբ ջուրդ հանդարդվի, Ափ չմղվի ապարդյուն,...