Posts

Showing posts with the label Զրույց գարնան

Զրույց գարնան

Գարու՜ն, բարով էս գալիս: Գարու՛ն, ինչու՞ էս լալիս, Գուցե մերժված սե՞ր ունես, Ու հետամու՞տ էս ինձ պես: Ու սիրունիկ աղջկա պես Խուսափում իմ հայացքից, Ու ո՛չ մի ծաղիկ չունես, Նոր էս ծնվում ձյուներից: Թեև ուրախ էս, գարուն, Ասա՛, բանը ինչու՞մն է, Գուցե չե՞ս տեսել արյուն, Գուցե քո վիշտը հի՞ն է: Գիտեմ՝, գիտե՜մ իմ գարուն, Որ դու կյանք էս արարում, Լոք քո գրկում կա տաք ձյուն, Ազատությու՜ն, ջերմությու՜ն: Ա՛խ թե ես կարենայի՝, Դուրյանի սա՜զն ունենայի, Ես կերգեի քեզ համար, Որ տևես երկա՜ր, երկար՜... Արի գարուն, սիրահար, Ու ինձ ձյուների հետ տար, Գնանք գտնենք մի գալիք, Մի սիրունիկ ձնծաղիկ: Գալի՛ք, գալի՛ք ձնծաղիկ, Այս աշխարքում անցողիկ, Կյանքի, սիրո ակնթարթ, Որ մնում է անաղարտ 09.03.2007