Վաղ աշուն
Առաջին ցողն օգոստոսի Ընկավ վարդի թերթերից, Ինձ ասացիր մոռացի՛, Բաժին չունենք մենք կյանքից: Ցողը մաքուր արտասուք է, Վարդի թերթից ընկավ վար, Իմ սերը վաղ աշուն է, Չվող թռչնի սիրահար: Մորեխի ձայն հովերի հետ, Կարծես ժամերն է հաշվում, Ճամփի կեսից ես դարձա հետ Անցած օրերն եմ հիշում: Ցողը մաքուր արտասուք է, Վարդի թերթից ընկավ վար, Իմ սերը վաղ աշուն է, Չվող թռչնի սիրահար: 2005