Posts

Showing posts with the label Ջրիս կաթիլներ

Ջրիս կաթիլներ

Ջուր եմ տանում աղբյուրից, Պաղ ջուր եմ հայտնաբերել, Որը հողի ընտերքից Բարի աղբյուրն է քամել : Կաթիլ կաթիլ հավաքել, Թորել է այլ նյութերից, Որոնել է ու քամե,լ Ապառների սրտերից: ՈՒ հոսում է աղբյուրից, Զուլալ ջուրը կյանքաբեր, Իսկ ես ագահությունից Շարել եմ չորս տին կժեր: ՈՒ չի զլանում աղբույրը, Նա շռայլ է ու բարի, Թեկուզ ծուռ եմ դրել կուժը, Չորս տին ցայթեր են ջրի: Աղբյուրից ջուր եմ տանում, Որ աղբյուրն է հորինել, Երեկո է աշխարհում, Որիս լուսինն է տիրել: Ու լուսինը սիրահար Շողը շաղել է ջրին, Ու աղբյուրից իմ վարար Սերն է բխում ու բարին: Ամեն կաթիլ լուսնի լույսով Ադամանդի պես ժպտում, Մի ակնթարթ փայլ ապրելով Թռչում են ու չքանում: Ու շողշողում են իրար Կաթիլներն ու իմ հոգին, ՈՒ լուսնի փայլի պես վառ Լույս է թառել իմ սրտին: Ավաղ ես անփույթ էի, Չեի խնայում իմ ջուրը, Վստահ որ միշտ կհոսի, Շատ առատ է աղբյուրը: Կաթիլ կաթիլ իմ սրտի Ցայթերն են վատնվում, Կաթիլները աղբյուրի Փայլում աներևութանում: 1998