Կոշիկի խաշը կամ բլեֆ
Խաշը հայերիս համար ավելին է քան ազգային ճաշատեսակ, դա մի «արարողություն» է, որին նախորոք պատրաստվում են, հյուրեր են հրավիրում և ինչոր տեղ անձամբ ինձ այդ ամենը աղոտ կերպով հիշեցնում է մեր հեթանոսական շրջանի ինչոր արարողություն, դա երևի գենետիկական հիշողություն է: Իհարկէ խաշը ընդհամենը ճաշատեսակ է, բայց ինձ թվում է թե խաշը ուղղակի կապ ունի զոհաբերության հետ: Բոլոր դեպքերում մենք զոհաբերության ենք ենթարկում մեր ստմոքսը)), վաղ առավոտյան այն ծանրաբեռնելով նման ծանր ու կոլորիդներով գերհագեցած կերակուրով: Որպես արարողութուն, խաշը ունի իր կոնկրետ սեզոնը - ձմեռը, ճաշակելու ժամը - առավոտյան, մատուցման ու ճաշակելու յուրահատկությունները և յուրաքանչյուր խաշի երկրպագու այս ամենը անում է յուրովի:
Գագոն խաշի մեծ վարպետ էր, չնայած այդ ճաշատեսակի բավականին պարզ ու հասարակ պատրաստելու ձևին, կա բազում նրբություններ, որոնց շատ լավ տիրապետում էր Գագոն: Խաշը Գագոյի համար գիտություն էր, ավաղ ավարտված գիտություն, քանզի նրա համար այլևս ոչ մի գաղթնիք չեր պարունակում համեղ խաշ պատրաստելը ու մատուցել այն ամենատպավորիչ կերպով: Գագոն չեր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այդ «գիտությունը», ավարտված է և նա մտածում էր ինչոր նոր բան հորինել այդ «արարողության» մեջ, ինչոր նոր բաղադրամաս կամ այն յուրորինակ ճաշակելու ձև: Եվ քանի որ Գագոն շատ հնարամիտ էր, նրան հաջողվեց հորինել և նոր «բաղադրամաս» և նոր ճաշակելու ձև:
Եվ ահա Գագոն փոխկապը կապած, շքեղ կոստյումով, մտավ ռեստորան: Ռեստորանի կենտրոնական մասում ճաշում էին միջին տարիքի մի զույգ: Շատ գեղեցիկ զույգ էր, և կինը և տղամարդը չափավոր գեր էին, կարելի է ասել սիմետրիկ գեր էին: Կինը նստել էր ինչպես թագուհի իսկ տղամարդը ինչպես արքաներին վայել սեղանի տիրակալ: Միանգամից աչքի էր ընկնում, որ սեղանի ճոխությունը ճոխության համար է, անհավանական էր, որ նրանք երկուսով կարողանային ճաշակել այն ամենը ինչ դրված էր սեղանին: Բայց պարզ էր, որ կարևորը դա չեր, կարևորը արքայաբար նստելու իրավունքն էր, արքաներին վայել սեղանի մոտ, որ վայելում էր միջին տարիքի տղամարդը: Գագոն նստեց նրանց հարակից մի ազատ սեղանի մոտ ու շուտով նրան մոտեցավ մատուցողը:
Մատուցող - Լսում եմ ձեզ:
Գագոն հրաժարվեց մենյուից ու շարունակեց:
Գագո - ես շատ բան չեմ ուզում, մի շիշ օղի, մի դատարկ թիյի բաժակ ու կոշիկի խաշ:
Մատուցող - ի՞նչ:
Գագո - մի հատ լավ խոշոռ խաշած կոշիկ, բայց անպայման հագած ու հին, կոշիկը լաս՜վ կլվանաք, հոսող ջրի տակ ու եփելուց ջրի մեջ մի հատ լիմոն կդնեք:
Մատուցողը ապշած նայում եր Գագոյին իսկ հարևան սեղանի զույգը, կնոջ հորդորով սկսեցին արագ ուտել իրենց ուտելիքը, նախազգալով, որ հետո, երբ կոշիկը բերեն, դժվար թե նրանք կարողանան իրենց ճաշը շարունակել:
Մատուցող - հարգելիս ես չեմ հասկանում կատակու՞մ էք:
Գագո - չե ինչ կատակ, մի հատ եփած կոշիկ եմ ուզում, էդ ի՞նչ մի չճարվող բան է:
Մատուցող - բայց մենք կոշիկ չենք եփում:
Գագո - հա ինձ համար եփեք, դժվա՞ր է, ես վճարում եմ բոլոր դժվարությունների համար:
Մատուցող - լավ ես հիմա որտեղի՞ց հնամաշ կոշիկ ճարեմ, որ ձեզ համար եփենք:
Գագոն հայացքը կամաց ցած իջեցնելով աչքերը սեվեռեց մատուցողի կոշիկներին ու խոսեց:
Գագո - եղբայր, դու տեսե՞լ էս Չառլի Չապլինը ինչպես է կոշիկ ուտում, ես ել եմ ուզում, Չապլինին կարելի է ինձ ո՞չ: Ես Չապլին չեմ, բայց ես էլ եմ խաշած կոշիկ ուզում:
Մատուցող - բայց մենք կոշիկ չունենք:
Աչքերը չհեռացնելով մատուցողի կոշիկներից Գագոն ասաց:
Գագո - բա ինչու բոբիկ չես: Դու ո՞ր համարի կոշիկ էս հագնում:
Մատուցող- քառասուներեք:
Գագո - մի քիչ փոքր է բայց ոչինչ, խաշի բեր:
Մատուցող - չհասկացա՛:
Գագո - էս կոշիկներդ ի՞նչ արժեն:
Մատուցող - ութանասուն եվրո:
Գագո - հարյուրհիսուն եվրո տալիս եմ մի կոշիկիդ համար, եփի բեր:
Մատոցողը շբոտված մի պահ լռեց, հետո ասաց, լավ ու հեռացավ:
Հարևան սեղանի զույգը իրենց խնճույքը կամ ճաշը , արդեն ավարտել էին մինչ Գագոն ու մատուցողը «բանակցում» էին: Բայց զույգը նկատելիորեն չեր շտապում լքել սեղանը, ուզում էին տեսնել ինչպես պիտի այս մարդը կոշիկը ուտի: Ու հարակից սեղանին նստած տղամարդը սկսեց զրուցել Գագոյի հետ:
Տղամարդ - Շատ յուրատեսկ ճաշատեսակ եք պատվիրել, ինքնե՞րդ էք մտածել բաղադրությունը:
Գագո - Իհարկէ, ուղղակի ես ուզում եմ օգտվել իմ ուտելու իրավունքից, և ուտել այն ինչ ցանկանում եմ:
Տղամարդ - ուտելը իրավունք չէ այլ պահանջ:
Գագո - դե նայած ինչպես մոտենալ հարցին: Եթե մարդը ունի խոսքի իրավունք, որը նույնպես պահանջ է, օրինակ իմ կինը եթե հինգ րոպե չխոսի ճնշումը կբարձրանա, երբեմն շտապ օգնություն ենք կանչում: Իսկ երբ կանայք չեն խոսում, մևնույն է դու նրանց լսում էս, երևի ուլտրաձայներ են արձակում:
Կուշտ տիկինը, որ չեր շտապում խմել իր սուրճը, մի կասկածելի հայացք նետեց Գագոյի վրա: Գագոն շարունակեց «փիլիսոփայել»:
Գագո - հիմա խոսելը պահա՞նջ է թե՞ իրավաունք, ըստ քեզ նա խոսքի պահա՞նջ ունի թե՞ իրավունք: Հանուն արդարության ասեմ, որ իրավունքը և պահանջը սերտորեն կապված են իրար հետ, իրավունքը նույնպես պահանջ է, ամեն ինչ միքիչ ավելի դժվար է, օրինակ իմ ծանոթներից մեկը իր խոսքի իրավունքը չի կարողանում իրագործել առանց պահանջի, խոսելուց առաջ պետք է ձեռքում մի բաժակ օղի բռնած լինի, այլապես ընդհանրապես չի խոսում, պիտի բաժակը բարձրացնի, որ կարողանա խոսել:
Գագո - քո ծանոթը բաժակաճառությամբ է տառափում:
Գագո - գուցեև, բայց դա սովորական պահանջ է և մևնույն ժաման իրավունք, առանց խոսելու նա կարող է ապրել իսկ առանց սնվելու ո՛չ: Սնվելու իրավունքը առաջնային է եթե մարդը երկար ժամանակ չսնվի.
Գագոն մի պահ ընդհատելով իր դատոողությունները, գլուխը թեքեց մի կոմ, նայեց առաստաղին, կարծես մտքերն էր հսվաքում, որ կարողանա հասկանալ թե եթե մսրդը չսնվի ինչ կսրող է պատսհել նրա հետ: Ապա կտրուկ հայացքը ուղղելով զրուցակցին ասաց:
Գագո - եթե մարդը չսնվի, երշիկ արտադրողները բանկրոտ կլինեն:
Տղամարդ - ինչու՞ հատկապես երշիկ:
Գագո - Իմ կարծիքով արդարության սիմվոլը երշիկն է: Բոլշեվիկյան իմպերիան, որ արդարություն էր քարոզում, փլուզվեց երշիկի պատճառով, մարդը փող ուներ բայց երշիկ գնել չեր կարող, իսկ կոմունիստական կուսակցության անդամները ամեն ամիս հատուկ կտրոններով երշիկ էին ստանում: Եթե Միջնադարյան մեծ բանաստեղծ Ֆրիկը ապրեր սովետի օրօք, կգրեր.
Մեկի փորը լիքը երշիկ,
Մեկի փորը միայն չիշիկ:
Ես երշիկ չեմ սիրում, մեջը դիակի թույն կա:
Տղամարդ - եվ ի՞նչ:
Գագո - եվ չնայած այն բանի, որ ես երշիկ չեմ սիրում, ես մտածում եմ երշիկ սիրողների իրավունքների մասին: Չէ՞ որ մենք դեմոկրատական հասարակություն ենք, բոլորի իրավունքները պետք է հարգվեն:
Տղամարդ - ինչքան հեշտ է քո դեմոկրատյան:
Գագո - Օ՜ ոչ հարգելիս, դեմոկրատիան շատ դժվար է: Տե՛ս. բռնակալություն, հաստատելը շատ հեշտ է, անասելի դժվար է դեմոլրատիա հաստատելը: Քանզի բռնակալությունը հենվում է բնական ինստինկտի վրա, վախի՛, իսկ դեմոկրատիան հենվում է մարդու բանակունության վրա, որի շնորհիվ մարդը մտածում է ու հասկանում թե ինչ է իրավունքը, դեմոկրատիաի անկյունաքարը:
Գագոն իր միտքը ավարտեց և ճիշտ այդ պահին մատուցողը մոտեցավ ու մի շիշ օղի դրեց սեղանին, մի դատարկ թեյի բաժակ և շուտով բերեց գեղեցիկ ապսեի վրա տեղադրված խաշած կոշիկը: Գագոյի խաշած կոշիկը ողջ ռեստորանի ուշադրության կենդրոնում էր: Ողջ ռեստորանը փսփսում էր և այդ շշուկները միաձուլվելով վերածվել էր մի ցա՜ծր մոնոտոն խշշոցի, այդպես կրակի վրա դրված կատսայով ջուրն է սկսում տաքանալ:
Գագոն սովորաբար խաշ ուտելիս խոսում էր խաշի հետ, ասում էր« հա լավ միքիչ պաղի, սենց տաք-տաք քեզ ո՞նց կուլ տամ», կամ ինքն իրեն հետ էր խոսում, ասում էր« հա՛, հանգիստ կեր, ով է հետևիցդ ընկել»: Նա շատ արտիստիկ էր ճաշում, որ հետաքրքիր էր «սեղանի գիտակների» համար: Եվ նրան հաճախ հաջողվում էր գրավել « սեղանի գիտակների» ուշադրությունը և ցույց տալ նրանց, թե խաշը ինչպես պետք է ուտել: Գագոն խաշ ճաշակելը վերածում էր մի պատմության, բեմադրության... Բայց այս անգամ Գագոն այս իր բոլոր ունակությունները օգտագործում էր որպես բլեֆ: Նա հայածքը սևեռեց սեղանին դրված կոշիկին, հանդիսաբար վերցրեց դանակը ու պատառաքաղը: Զույգը ու հարակից սեղանների մոտ նստածները շունչները պահած սպասում էին: Գագոն դանդաղ ու հանդիսականորեն դանակով ու պատառաքաղով կոշիկը տեղադրեց ափսեի կենտրոնում, այդպես ձևական ու հանդիսաբար երկրների ղեկավարներն են ծաղկեպսակի ծաղիկները որևէ հուշարձանի մոտ տեղադրելիս հարդարում: Ապա դանակը ու պատառաքաղը դրեց մի կոմ, ապսեով կոշիկը դրեց իր դիմաց ավելի մոտ, օղին լցրեգ թեյի բաժակը, մինչև այն պռկեպռունկ լցվեց, հանդիսկակնորեն բարձրացրեց բաժակը ու մինչև վերջ խմեց: Օղին խմելուց հետո բաժակը դրեց սեղանին, մինչև վերջ արտաշնչեց, քիթը մոտեցրեց խաշած կոշիկին ու խորը շունչ քաշեց, շնչելով ողջ գարշահոտությունը, որ գալիս էր եփած կոշիկից: Հետո թիկնելով աթոռին, բավարարված սկսեց ժբտալ ու շուրջը նայել:
«Հանդիսատեսները» անակնկալի էին եկել, ոմանք սկսեցին խորհրդակցել կատարվածի մասին, ոմանք գայթակղվել էին Գագոյի նորարարությունից ու հարակից սեղանից տղամարդը խոսեց:
Տղամարդ - Հը՜ եղբայր, լավն է՞ր:
Գագո - Պա՜հ, փորձի կտեսնես, մատուցողի երկրորդ կոշիկը էժանով արդեն կարաս պատվիրես, մի կոշիկը ինչի՞ն է պետք:
Տղամարդը այսպես էլ արեց ու շուտով հարևան սեղանին դրվեց խաշած կոշիկի զույգը: Տղամարդը կասկածանքով նայեց Գագոյին, հավաքվեց համարձակությամբ ու քիթը մոտեցնելով խաշած կոշիկին խորը շունչ քաշեց: Հետևանքը աննկարագրելի տհաճ էր: Տղամարդու դեմքը զզվանքից այլայլվեց, ու սրտխանոցը մի կերպ զսպելով վազեց զուգարան: Բալորը լուռ սպասում էին նրա վերադարձին ու այս ամենի հանգուցալուծմանը: Սեղանի մոտ մենակ մնացած կինը տարակուսում էր, կարծես չեր հասկանում թե ինչ է կատարվում ու Գագոն դիմեց նրան:
Գագո - Ես ներողություն տիկին, ձեր ամուսինը երևի շատ զգայուն է հոտերի նկատմամբ, հուսով եմ խաշի հոտը ձեզ առանձնապես նեղություն չի պատճառում:
Տիկին - Օ՝ մի անհանգաստացեք, ես կովիդից հեեո ընդհանրապես ոչ մի հոտ չեմ զգում, ուղղակի աչքերս են մի քիչ կծկծում բայց ձեռք տալ չեմ կարող, դե հասկանում էք թերթեշուքներիս ներկը...
Գագո - Այո իհարկէ հասկանալի է, ասեմ որ ձեր թերթեշուքների ներկը շատ որակով է իսկ ձեր մազերի ներկը երևի ոչ այնքնան:
Կինը զարմացած ու մևնույն ժամանակ առհամարական հայածք նետեց Գագոյի վրա ու հեգնանքով հարցրեց:
Տիկին - Դուք այդպե՞ս էք կարծում:
Գագո - Ոչ, ես կարծիք չունեմ, ուղղակի խաշը ձեր սեղանին դնելուց հետո քիչ անց նկատելի դարձավ, որ ձեր մազերի իրական գույնը սև է, աջ կողմից, որտեղ խաշն է դրված, խաշի գոլորշուց ձեր մազերի գույնը փոխվեց և սկսեց երեվալ սև գոյնը:
Կինը արագ բացեց պայուսակը, հանեց հայելին ու սկսեց հարդարել մազերը իսկ Գագոն շարունակեց.
Գագո - Գիտեք եթե ձեր ամուսինը ֆրանսիական ամենաթանկ պանիրից հոտ քաշեր երևվի տեղում ուշագնաց լիներ:
Տիկին - Ի՛նչ էք ասում, ուզում էք ձեր եփած կոշիկը համեմատել ֆրանսիական պանիրի հե՞տ:
Գագո - Դե բոլոր դեպքերում մեր կանաչ պանիրի հետ կարող եմ համեհմատել, որին մարդիք հաճախ անվանում են հոտած պանիր, պենիցիլին բորբոսի առատյության պատճառով, որ շատ օգտակար է ու բժշկության մեծագույն հայտնագործություններից մեկն է: Այդ բորբոսի հոտի նման է կոշիկի հոտը, շատ ուժեղ է զգացվում հատկապես երբ կոշիկի տերը գուլպաները հաճախ չի փոխել:
Շուտով տղամարդը վերադարձավ, նորից սոված, ամբողջ կերակուրը որ նա հասցրել էր ուտել, արտաքնոցում էր: Նա դատավորի նման նստեց Գագոյի դիմագ ու նայում էր նրան ինչպես մի խաբեբայի, չթաքցնելով զայրույթը: Գագոն նշանակություն չտալով իրեն սեվեռված տղամարդու սպառնալից հայացքին շատ հանգիստ ու անմիջական խոսեց:
Գագո - Հոգնած էս երևում եղբայր, լա՞վ էս:
Տղամարդ - ձեռ է՞ս առնում:
Մռայլ պատասխանեց տղամարդը, որ կարծես պատրաստվում էր կոնֆլիկտ ստեղծել ու Գագոյին մի լավ դնքսել:
Գագո - չե ի՞նչ էս ասում, ինչպես կարելի է, ուղղակի ճաշելը նույնպես բավականին դժվար աշխատանք է, մարդը հոգնում է, ծանրաբեռնում է ստամոքսը նախ առաջինով, հետո երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, կոշիկնէլ հետը ութը ճաշատեսակ, էդ բոլորը համտեսելը բավականին դժվար գործ է ու ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար:
Տղամարդը տպավորվելով Գագոի բավականին ճկուն խեղկատակությունից, որոշեց հրաժարվել իր փայլուն իդեաից, որն էր ջարդել Գագոյի մռութը:
Տղամարդ - հա հետո՞: Քո արածը քո դուրն եկա՞վ:
Գագո - իմ արածը իմ դուրը եկավ, քո արածը դուրս չեկավ:
Տղամարդ - լավ գոնե բացատրի, էդ գարշանքը դու ինչպե՞ս էս շնչում:
Գագո - Իյա՛, բա քո կարծիքով շնչելուց առաջ մի թեյի բաժակ օղի ինչու՞ եմ խմում: Ես մեղավո՞ր եմ, որ դու էդ խաշած կոշիկից հոտ քաշելուց առաջ, չես ֆայմում մի բաժակ օղի խմես: Էվ ընդհանրապես, որտեղ էս տեսել խաշը առանց օղի ճաշակեն:
Տղամարդ - էս գարշանքը քեզ համար խա՞շ է:
Գագո - իյա, էս գարշանքը մարդու կոշիկ է իսկ խաշը, պճեղը, անասունի կոշիկն է: Եվ իվերջո կոշիկը կաշվից է և ունի օրգանական ծագում, իսկսկան խաշի մատերյալից է պատրաստված, ի՞նչ խնդիր կա: Ես ինչ անեմ որ դու էդքան անգրագետ էս խաշից առանց օղի էս հոտ քաշում:
Տղամարդ - Այ խելոք ես մեքենայով եմ, էդքանը խմելուց հետո ինչպես եմ մեքենան վարելու:
Գագո - Հա՜, դե ուրեմն դու պիտի ավտոյի վառած պակրիշկից հոտ քաշես:
Տղամարդ - Քեզանից դուրս խոսում էս է՜լի:
Գագո - Տես, ըստ մեծն փիլիսոփա Կանտի, գոյություն ունի երկու տեսակի մտածելակերպ - ապրիորի և ապոստերիորի: Քո մտածելակերպը ապրիորի է, այսինքն մի բան անելուց դու գործում էս ըստ քո գիտեցածի, ըստ քո ունեցած ինֆորմացիայի համաձայն, բայց յուրովի: Դու կոշիկից հոտ քաշեցիր ունենալով նախապես այդ մասին ինֆորմացիա, պարզ ասած ինձանից սովորեցիր: Իսկ ես ինքս հորինեցի այդ ամենը, այսինքն ես մտածեցի ապոստերիորի, որ նշանակում է ոչինչ չկար իսկ հիմա կա: Դու տեսար այն ինչ արդեն կա ու արեցիր նույնը, բայց յուրովի ու քո մոտ չստացվեց: Սովորաբար առաջին անգամ չի ստացվում, մի հատէլ փորձի, հաստատ կստացվի:
Տղամարդ - ձեռ է՞ս առվում:
Գագո - ոչ հարգելիս, ուզում եմ, որ քո փորձարկումը հաջողվի: Բոլոր գիտնականների գյուտերը հենված են իրենց գիտելիքների վրա, այսինքն, ապրիորի մտածելակերպի վրա և հաճախ նրանք հաջողության են հասնում փորձարկումների շնորհիվ, այսինքն կրկնում են, գիտելիքները ամրապնդելու համար նույնպես սովորածը կրկնում են: Ըստիս գիտության սիմվոլը պետք է թութակը լինի: Իսկ ապոստերիորի մտածելակերպը շատ հազվագյուտ է որը ոչ մի բանի վրա չի հենվում, ուղղակի ստեղծում է մի բան, որ մինչ այդ չկար, և որի մասին չկա որևէ գիտելիք, ինֆորմացիա...
Տղամարդ - Այ ապոստերիորի, բա դու չեիր ասում, թե Չապլինը կոշիկ էր ուտում, ես էլ էմ ուզում, էդ է՞ քո ոչինչ չկար իսկ հիմա կան:
Գագո - Այո, դու ճիշտ էս, բայց ոչ այնքան, Չապլինը ֆիլմում ստիպված էր ուտում, որ սովամահ չլինի, իսկ ես դա օգտագործեցի որպես օղի խմելուց հետո սթափեցուցիչ, տարբերությունը պա՞րզ է: Իհարկե կարելի է ասել որ ես նույնպես ապրիորի եմ մտածել, հենվելով Չապլինի փորձի վրա, բայց հանգամանքները այնքան տաւրբեր են, որ համեմատել չի կարելի, որովհետև խոսքը գնում է սոված և կուշտ մարդու մասին, պատկերացնու՞մ էս տարբերությունը: Ուստի միանշանակ կարելի է ասել, որ դու գործում էս ապրիորի իսկ ես ապոստերիորի, քո դեպքում զուգարան վազելու հավանականությունը շատ մեծ էր, ինչը և տեղի ունեցավ, գնացիր զուգարան ու կերածդ հետ տվեցիր:
Գեր ու կուշտ տիկինը հեգնանքով նայում էր, թե Գագոն ինչպես է փիլիսոփայում,
այո նայում էր և ոչ թե լսում: Նա հարմար հենվել էր բազմոցին, գլուխը քիչ
հետ թեքած, կարելի է ասել, քիթը վեր տնկած, կոպերը փոքրինչ վար իջեցրել ու
կարծես աչքերի հատակին ընկած բիբերով հետևում էր Գագոյի ծռմռվելուն ու
անշտապ վայելում էր իր սուրչը ինչպես մեռոն: Գագոն վաղուց նկատել էր կնոջ
հայացքը, բայց ցույց չեր տալիս, այնպես որ կինը նույնիսկ ջանում էր, որ
Գագոն իր առհամարական հայացքը նկատի, բայց Գագոն դեմքին տալով հանելուք
պատմողի առեղծվածային ժպիտը, շարունակում էր, կարծես գրպանում նռնակ ունի
պահած:
Գագո - Ընդհանրապես ամեն ինչում էլ կարելի է հասնել արդյունքի, բայց նայած ինչ գնով:
Ապա աչքերը հպանցիկ կերպով, մի ակնթարթ սահեցնելով կնոջ կողմը, շարունակեց:
Գագո - տես, օրինակ սուրճը կարելի է եփել թերմոսի մեջ, եթե սովորական վառարանի փոխարեն օգտագործես դոմնային վառարան:
Դոմնային բառը Գագոն արտասանեց ընգծված, բարձր շեշտելով բառի առաջին
վանքը, դո՛: Կինը փռթկաց, սուրճի բաժակը, որ այդ պահին մոտեցնում էր
բերանին ուժգին թռթռաց ու սուրճը թափվեց կնոջ սպիտակ զգեստի վրա, ուղիղ
շքեղ կրցքերի միջև: Կինը ձգտելով ցուց չտալ, որ Գագոյի ասածները իր համար
որևէ նշանակություն ունեն, անտարբեր Գագոյի նկատմամբ, կարծես Գագոն ուղղակի
չկա ու եթե ինքը կամենա կլինի, պայուսակից հանեց թաշկինակը և էլի ինչոր
բան ու զբաղվեց իր զգեստը կարգի բերելով: Գագոն անհողդող շարունակեց:
Գագո- կամ այլ օրինակ, ում ինչ է դուր գալիս, օրինակ կարմիրը սպիտակի վրա շատ գեղեցիկ կոնտրաստ է:
Գագոն աչքերի ծայրով մի պահ նայեց կնոջ կրցքին, ուր սպիտակ զգեստի վրա
սուրճը շատ նման էր կարմիրը սպիտակի վրա կոնտրաստին ու շարունակեց:
Գագո - Բայց Հիտլերը նույնպես սվաստիկան նկարեց կարմիրը սպիտակի վրա, հիմա ի՞նչ, ասենք կարմիրը սպիտակի վրա լավ չէ՞:
Ապա խաշի վարպետ Գագոն թեթև գինովցած, հպարտորեն գլուխը վեր բարձրացնելով արտաբերեց:
Գագո
- Խաշ ուտելը ստամոքսը լցնելը չէ, ամեն մի խաշ ունի իր պատմությունը, ո՞վ
գիտի էդ պճեղները մինչև խաշելը ո՞ր սարերով են ման եկել:
Զրուցին խառնվեց
արդեն գունավոր մազերով տիկինը:
Տիկին - Ո՞ր ցեխերի մեջ են մխրճվե՜լ:
Գագո
- հա, էդ առումով հարկ է նշել, որ մատուցողը միշտ քայլել է էս մաքուր
հատակի վրայով, խնամել ու մաքուր է պահել իր պճեղները, այսինքն կոշիկները:
Եվ դա զգացվում է, խաշը կատարյալ էր:
Տղամարդ - Հա՛, էնքան կատարյալ էր, որ նույնիսկ հոտ քաշելու համար մի թեյի բաժակ օղի է պետք խմել:
Հեգնեց տղամարդը:
Գագո
- Մի թեյի բաժակ օղի միանգամից խմելը ավելի հեշտ գործ չե քան բավականին
ծանր ծանրաձող բարձրացնելը և այդ ծանրությունը բարձրացնելուց առաջ
ծանրորդները օգտագործում են սթափեցուցիչ, նաշատիրից հոտ են քաշում, որ
անտանելի սուր հոտ ունի ու ծանրորդը հազիվ է քիթը մոտեցնում նաշատիրի
սրվակին ու անմիջապես հետ է քաշում ասես հարված է ստանում: Նաշատիրը
անհամեմատ սուր հոտ ունի ու թունավոր է: Իսկ կոշիկի խաշը բավականին
յուրորինակ հոտ ունի և մևնույն ժամանակ իր սթափեցնող հատկությամբ նաշատիրին
չի զիջում: Ուղղակի նաշատիրից հոտ են քաշում նախքան ծանրությունը
բարձրացնելը իսկ կոշիկի խաշից հոտ են քաշում օղին խմելուց հետո: Խաշ
ուտելը հին գիտություն է:
Տղամարդ - օղին խմելուց հետո ծիծակից են հոտ քաշում:
Գագո
- դե դա արդեն ձեր ճաշակից է կախված, որը ես գնահաեում եմ ու ինքս էլ եմ
երբեմն հենց այդպես անում, բայց ես հետևում եմ ոչ թե ճաշակին այլ
բանականութանս, ես միշտ փնտրում եմ նորը: Կոշիկի խաշից հոտ քաշելու համար
խելք է պետք ունենալ, ձեր դեպքում գոնե մի քիչ ֆայմ, որ ֆայմես նախ մի
կարգին բաժակ օղի խմես: Այստեղ որևէ նորություն չկա բայց ես այդ բոլորին
հայտնի գործողությունից պրոգրեսիա եմ ստեղծում, պրոգրես դեպի
ապագայի ճաշատեսակ: Ա՛յ կտեսնես, վաղը էս ռեստորանում քաբաբ կառաջարկեն
կոշիկի տեսքով, ճաշատեսակի անուննէլ կդնեն «Չապլինի կոշիկը»:
Տղամարդ - եվ ո՛չվոք չի իմանա, որ այդ ճաշատեսակի հեղինակը դու էս:
Հերթական անգամ հեգնեց զրուցակիցը, ինչը Գագոն ընդունեց որպես ոչ թե հեգնանք, այլ որպես դառը իրականություն:
Գագո- ավա՛ղ:
Comments
Post a Comment