Խորհրդարան 2023
Վերջերս պատգամավորները խորհրդարանում ինչոր դիսկոմֆորտի մեջ են, ազատ և արագ չեն
կարում տեղաշարժվել, մեկը մեկին դիմելիս ձեռքն է վնասում կամ շնչառության հետ
կապված խնդիրներ ունեն։ Ուստի հաստատ ասում եմ, որ թավշյա խորհրդարանում հարկավոր
են թավշյա նորմեր թավշյա պատգամավորների համար, և ոչ միայն նարանց այլ բոլորի, ովքեր թավշյա չեն, դաշնյա են կամ հաշնյա, կարևոր չէ, բոլորը պետք է հանձնեն
առողջական վիճակը հաստատող նորմատիվներ խորհրդարանում աշխատելու համար։
Եվ այսպես,
առաջին նորմատիվը. Պատգամավորի գլուխը պետք է լինի բավականին փափուկ, ասենք
բռնցկամարտով պարապելու տանձաձև թեփով լցված պարկից ոչ ավելի ամուր, չնայած
գլուխների ու էդ պարկերի պարունակությունը իրարից շատ չեն տարբերվում, բայցևայնպես
հարկավոր է հետևել որ գլուխները արդ պարկերի նման լինեն փափուկ, որպեսզի եթե մի
պատգամավոր բռնցքով հարվածում է մյուսի դեմքին, ձեռքը չվնասվի, ինչպես պատահեց
վերջերս և պատգամավորը իրավացիորեն գանգատվում էր։ Պատկեարցրեք ձեռքը վնասված պատգամավոր, ինչպե՞ս է հաշվելու ստացած
պարգևվավճարը, պրիստիժը, պատգամավորի պրիստիժը ինչպե՞ս է ապահովելու։
Երկրորդը. Մինչև պատգամավոր դառնալը պետք է հանձնեն կարճ տարածության վասքի
նորմատիվները, վաթսուն և հարյուր մետր։ Վաթսունը պարտադիր, քանզի խորհրդարանի
միջանցքի երկարությունը մոտավորապես հենց վաթսուն մետր է, հարյուր մետրի նորմատիվը ցանկալի է, գլխին բամփելուց հետո ավելի հեռու փաղչելու համար։
Երրորդը. Ամենակարևորը՛։ Քանի որ թքել մարդու վրա չի կարելի հասկացությունը վերաբերվում է
միայն նախադպրոցական տարիքի երեխաներին իսկ երեխաները պատգամավոր լինել չեն կարող,
ՈՒ՛ուստի պատգամավորը թքելու համար պետք է ունենա առողջ և մեծ ծավալ ունեցող թոքեր։
Քանի որ մեծ ծավալով թոքերը ապահովում են օրգանիզմում շատ մեծ քանակի թթվածնի
անաէրոբ այրում հզոր շնչառության շնորհիվ, իսկ հզոր շնչառությունը նպաստում է
բավականին հեռվից թքել մարդու երեսին , առանց նրան մոտենալու, որ շատ վտանգավոր է
պատգամավորի համար։ Որովհետև պատգամավորին պետք է հեռվից նայել, քրֆել, կըթքի հանկարծ շատ
մոտենաս...
Comments
Post a Comment