Հավասարաչափ քսմսվող շարժում
Ասում էք ֆիզիկները թե՞ լիրիկները՞. խնդրեմ, ֆիզիկները պոեզիաի միջոցով դժվար թե որևէ բան բացատրեն։ Մենակ պատկերացրեք պոեզիաի միջոցով բացատրել Նյուտոնի երրորդ օրենքը))) բայց ինչքա՜ն օգտակար է ֆիզիկան որևէ երևույթ բացատրելու համար, էնքան հարմար է, որ կարծես ֆիզիկան, որպես գիտություն, նախ մարդկանց հարաբերություններում օրինաչափությունները իհայտ բերելու համար է։
Ֆիզիկայի որոշ օրինաչափություններ շատ օրրինաչափ են մարդկանց հարաբերություններում: Օրինակ ֆիզիկայում կա հավասարաչափ արագացող շարժում հասկացությունը: Մեր ֆիզիկայի ուսուցիչը, Պարոն Սաֆարյանը դա կհաստատի։) Բայց մարդկանց հարաբերություններում այդ շարժումը հաճախ վերածվում է հավասարաչափ քսմսվող շարժման:
Ամեն ինչ շատ պարզ է, ըշտը եթե հավասարաչափ արագացաող շարժման ժամանակ մարմինը հավասարաշափ թափ է հավաքում, ապա հավասարաչափ քսմսվող մարդը գնալով իր դիրքերը բարելավում է որևէ բնակավառում:
Հավասարաչափ քսմսվող շարժումը շատ նկատելի է պաշտոնյաների մոտ, էստեղ բացատրելու բան չկա, Սևակը վկա, ամեն ինչ ասել է են դիտմամբ նարդի տարվողների ու աշխարհի շալակը ելածների մասին... Բայց ամենավտանգավոր Քսմսվողները մշակույթի բնակավառում են: Սրանք շատ պահանջված են կոռուպցիոներների ու ներքին թշնամիների կողմից::
Եթե կոռուպցիոները կարող է ազդեցություն ունենալ դատական համակարգի վրա, ապա անզոր է հանրային կարծիքի դեմ, որը ձևավորում են հենց մշակույթի ոլորտի մարդիկ: Իրավական դաշտում կոռուպցիոները կվարձի ամենաթանկանոց ադվոկատններին ու խնդիր չունեի: Սակայն ի՞նչ կարող է անել մշակույթի դաշտում, մշակուտկա՞տ է վարձելու:
Այո՛, վարձելու է, այն էլ տարբեր տեսակի, և այստեղ առաջ են մղվում մշակույթի բնակավառում քսմսվողները, լի՛քը, ընտրիր որին ուզում էս: Ադվոկատի փոխարեն բա՞րդ է հարկավոր, կվարձի ԲԱՐԴՈԿԱՏ, գրո՞ղ է պետք, կվարձի ԳՐՈԿԱՏ, բանաստեղծ է պետք, ԲԱՆՈԿԱՏ, ՊՈԵՏԿԱՏ և այլն:
Մշակույթկատները շատ կարևոր գործիք են կոռուպցիաների համար: Անվորսալի բանագողեր են, խլեզի նման են, ոտքդ դնես պոչին, պոչը թողնում փաղչում է, հետո նոր պոչ է աճում: Քեզանից գողացածը միքիչ նենգափոխում է ու քեզ իցույց դնում ու մի հատէլ հպարտանում է: Նրանք յույաքանչյուր իշխանության, յուրաքանչյուր տնորենի, ժեկի վարիչի կամ ծխախոտի (բուտկի) նոր վաճառողի հետ լեզու գտնելու ու հարմարվելու գենետիկական հատկություններ ունեն։
Հիշում եմ Հայաստանի սերժադարյան շրջանում մի ԲԱՆՈԿԱՏԻ փողապաշտները հենց նենց նշանակում էին համար առաջին բանաստեղծ, որովհետև շատ եֆեկտիվ քսմսվում է, բայց որոշ ճանաչված մշակույթի գորիչներ կասեցրին այդ թյուրիմացությունը: Մյուսին իսրաելից եկան գտան պարգևատրեցին ու մինիստրի տեղակալ նշանակեցին, արտագաղթը ռոմանտիզացնելու համար: Բա՛, եթե դրածո վարչապետը ասում էր, «թող արտագաղթեն, որ բունթ չլինի», ապա նրա անձնական ՊՈԵՏԿԱՏԸ ռոմանտիզացնում էր արտագաղթը: Այդ պոետկատները բոլոր իշխանություններին հավասարաչափ քսմսվելով այսօր էլ կարգին թափ են հավաքել, արդեն լայն պահանջարկ ունեն, եթե իշխանավորին ՊՈԵՏԿԱՏ է պետք, կարող է դիմել ադվակատների, վայ չէ, ՊՈԵՏԿԱՏՆԵՐԻ պալատ, և խնդիր չունի: Այնտեղ պրոֆեսիոնալ քսմսվողներ կան, նենց են քսմսվում որ կառավարությունը պլպլում է, կառավարության շենքը Լեննականի պլպլան ժամից պլպլուն է դառնում: Երևի գյումրեցինըրը ռուսական եկեղեցին պլպլան ժամ անվանաելով, նման մի բան ևս նկատի են ունեցել:
Գիտական տեսակետից, կարելի է հաստատել, որ հավասարաչափ քսմսվող շարժումը մարդկային հարաբերություններում աշխատում է նույն օրինաչափությամբ այնպես ինչպես հավասարաչափ արագացող շարժումը ֆիզիկայում:
Օրինաչափություն է:
Եվ այսպիսով ունենք մարդաֆիզիկայի համար առաջին օրենքը.
Հավասարաչափ քսմսվող շարժման արագության օգտակար գործակիցը հավասար է քսմսվելու էֆեկտիվությանը:
Comments
Post a Comment