Posts

Showing posts with the label Գարուն

Գարուն

Դու մուսան էս բացվող գարնան,  Արևի պես,  Սիրավեպը կյանքիս անվան,  Պատմում եմ քեզ:  Լույսը ձնձաղիկի նման  Հույս է կարծես, Գարնան հետ ես ունեմ պայման,  Փնտրում եմ քեզ:  Ճնճղուկները գարունն են տոնում,  Մի ծլվլո՜ց է թառել ծառերին,  Անհոգ դայլայլող տերևներ որպես,  Դեռ չբողբոջած ծառի շիվերին:  Ժամանակը բաղձանք նյութող,  Կուռ հանելուք,  Հեռուներից ինձ միշտ կանչող Մոտիկ շշուկ:  Ու գարուն է, խելառ գարուն,  Արարություն,  Իմ երազը հալհլվող ձյուն,  Հին պատմություն ։ Ճնճղուկները գարունն են տոնում,  Մի ծլվլո՜ց է թառել ծառերին,  Անհոգ դայլայլող տերևներ որպես,   Դեռ չբողբոջած ծառի շիվերին