Posts

Showing posts with the label Շան բախտը

Շան բախտը

Մի սիրուն շուն, պոչը չալ, Որոշեց ամուսնանալ: Դուխի ցանեց չալ պոչին Ու փեսեքն հավաքվեցին: Եկան տարբեր խավերից: Զիբիլանոցից, բակերից, Անպոչ, անականջ, պոչով, Ու տարբեր մռութներով: Ահա բուլտերերն անգութ, Չորսը թաթ ու մի մռութ, Որսի շունը ,սերը սրտում, Խճճվել էր ականջներում: Իսկ գամփռը, մեծ բերան, Որպես լավ շուն ու պաշտպան, Գռմռում ու բոթբթում էր, Ով իրենից բոյով, կարճ էր: Բուլդոգն հերսոտ մրթմրթում Ու մահանա էր փնտրում, Թե ում կծի, ում հետ գզվի, Ու գամփռից հեռու լինի: Ու ամեն փեսացու շուն Հոտոտում էր իր սիրուն, Իսկ ամենա գազազները Էլ հաշվի չէին առնում սերը: Բուլդոգը սերը սրտում Հարսի տարածքն էր նշանում, Իսկ Տուզիկը խաբարբզիկ Ղժաց. - Բուլդոգն արեց չիշի՛կ: - Ա՛յ քեզ գռեհիկություն, Ա՛յ շան խայտառակություն, Գամփռն հաչեց, վրա պրծավ, Բուլդոգը թքեց, հեռացավ: Մնացին երկու հոգով, Ով համարվում էր բոյով, Գամփռը ու որսի շունը, Ու մնացած կարճությունը: Զաղար Տուզոյին բակում, Ոչ ոք հաշվի չէր առնում: Բուլտերերը հա՛ փորում էր, Որպես գիտուն որոնում էր: Բուլտ...