Վերի թաղի Օնիկը
Ես երբեմնի կգամ Փարիզ, Կգամ կորած ղշի պես, Հեռվի սեր է թառել մտքիս, Սիրտս արել երկու կես: Ես գիշերով կգամ փարիզ, Կգամ վերի ճամփեքով, Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս, Հենց իմ յարիս տան մոտով: Հենց որ դարից իջնեմ վար, Կանգնեմ Փարիզի մեջտեղը, Կասեմ ես հո՛ս եմ աշխա՛րհ, Աիժմ գիտցե՛ք իմ տեղը: Վերի թաղի Օնի՛կն է հոս, Անձամբ ինքս եմ ժամանել, Անցել հազար դար ու փոս, Եկել Փարոզ եմ հասել: Ու թող ամբողջ հրապարակը, Հավաքվի որ ինձ լսի, Մենակ պառավ Արուսիակը, Հանկարձ ենտեղ չլինի: Էդ օրիորդից վախենում եմ, Նորից մի բան կմոգոնի՛, Արուսիակին ես լավ գիտեմ, Կասի Օնոն փող չունի: Հետո ի՞նչ որ փող չունի, Փարիզը փողո՞վ են սարգել, Բա անմահական Վիյոնի Մտքերը ո՞վ է գնել: Թէ մտքերը ոչինչ չարժե՞ն, Ու խանգառում են ապրել, ես դժգոհ չեմ որ իմ սրտեն, Պոետի քար են կախել: Ես գիշերով կգամ Փարիզ, Կգամ վերի ճամփեքով, Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս, Հենց իմ յարիս տան մոտով: 14.08. 2005