Վերի թաղի Օնիկը
Ես երբեմնի կգամ Փարիզ,
Կգամ կորած ղշի պես,
Հեռվի սեր է թառել մտքիս,
Սիրտս արել երկու կես:
Ես գիշերով կգամ փարիզ,
Կգամ վերի ճամփեքով,
Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:
Հենց որ դարից իջնեմ վար,
Կանգնեմ Փարիզի մեջտեղը,
Կասեմ ես հո՛ս եմ աշխա՛րհ,
Աիժմ գիտցե՛ք իմ տեղը:
Վերի թաղի Օնի՛կն է հոս,
Անձամբ ինքս եմ ժամանել,
Անցել հազար դար ու փոս,
Եկել Փարոզ եմ հասել:
Ու թող ամբողջ հրապարակը,
Հավաքվի որ ինձ լսի,
Մենակ պառավ Արուսիակը,
Հանկարձ ենտեղ չլինի:
Էդ օրիորդից վախենում եմ,
Նորից մի բան կմոգոնի՛,
Արուսիակին ես լավ գիտեմ,
Կասի Օնոն փող չունի:
Հետո ի՞նչ որ փող չունի,
Փարիզը փողո՞վ են սարգել,
Բա անմահական Վիյոնի
Մտքերը ո՞վ է գնել:
Թէ մտքերը ոչինչ չարժե՞ն,
Ու խանգառում են ապրել,
ես դժգոհ չեմ որ իմ սրտեն,
Պոետի քար են կախել:
Ես գիշերով կգամ Փարիզ,
Կգամ վերի ճամփեքով,
Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս,
Հենց իմ յարիս տան մոտով:
14.08. 2005
Comments
Post a Comment