Սիրո գյուտ


Չվող թռչյունները ամռանն են ապրում
Թռչում են գարուն, ամառ են թռչում,
Ու հեռանում են երկինքը կապույտ,
Մերվում լույսերին ինչպես սիրո գյուտ:

Ձմեռն այս տարի գեղեցիկ գնաց
Ու վերջին ձյունը նվիրեց մարտին,
Իմ սերը նորից անկատար մնաց
Չի ուզում ժպտալ մանուկ արևին:

Ու թռչյունները գարուն են գալիս,
Թռչում են գարուն, ամառ են թռչում,
Ու վերջին ձյան հետ իմ սիրտն է լալիս
Ու կռունկները ինձ չեն փարատում:

Մի կյանք ու մի սեր, անկատար հույսեր,
Չվող թռչուններ՛ ընկերն եմ ես ձեր,
Տարեք ինձ ձեզ հետ, թեկուզ և անհետ.
Գոնե մի՛ գարուն, գոնե մի՜ գարուն՝

Ու թռչյունները գարուն են գալիս,
Թռչում են գարուն, ամառ են թռչում,
Ու վերջին ձյան հետ իմ սիրտն է լալիս
Ու կռունկները ինձ չեն փարատում: 

November 21, 2016

Comments

Popular posts from this blog

Հիմա

Խորհրդարան 2023

Հավասարաչափ քսմսվող շարժում

նոր օրհներգ . Մայր Հայաստան

Ինքնանկար

Ջինը օղու շշից