Ո՞վ է ասում


Ո՞վ է ասում էլ չենք լինի.
Էլ չենք լինի քսան տարեկան,
Սերը նրա սրտով անցնի,
Ինչպես բարի երգը գարնան:

Երբ առաջին գարնան քամին,
Թռչի գարուն սերը թևին,
Դու խառնվիր քամուն գարնան
Ու կդառնաս քսան տարեկան:

Լսիր քամուն ու հետ նայիր,
Ու տես նորից երազը այն,
Ու ո՛չ մի պահ էլ մի վատնիր,
Երբ դեռ նոր էս քսան տարեկան:

Չի լինում հին գարունչկա՛,
Կա նո՛րըկա՛ ու կլինի,
Ժամանակին եմ ես հակա
Ու երգը միշտ վե՜ր կհառնի:

Լսիր քամուն ու հետ նայիր,
Ու տես նորից երազը այն,
Ու ո՛չ մի պահ էլ մի վատնիր,
Երբ դեռ նոր էս քսան տարեկան

June 21, 2016

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023