Մնջախաղ հույզերի

Գետը երեկ տղմոտ, պղտոր 
Այս առավոտ թափանցիկ, 
Գետը անկեղծ է այսօր 
Ու ես գետափին բոբիկ:

 Անհայտացել է անդորը, 
Ժխորն է գալիս անհամբեր, 
Այպես սկսվում է օրը 
Ու նավակնե՜ր, նավակնե՜ր:

Ու վազում են նավակները, 
Այդ ձիերը ջրերի, 
Նրանց բերած ալիքները 
Մնջախաղ են հույզերի: 

Ո՞ր սարից էս գալիս Զալե, 
Դու էլբայի խաղաղ վտակ:
Օտար շողքս ջրիդ թառել 
Տեսնում է քեզ մինչև հատակ: 

Սակայն հոսքդ չեմ նկատում, 
Հոսքդ հանդարտ, անտարբեր, 
Ժամացույց էս հիշեցնում, 
Չես լինում խե՛նթ, անհամբե՝ր: 

Դու գիտես թե ուր էս գնում, 
Չկան ճամփիդ հանելուկներ՝ 
Ու ալիքներ էս հորինում 
Երբ անցնում են նավակներ: 

Կասեի տար ինձ քեզ հետ Զալե, 
Ուր կան թափանցիկ ջրեր, 
Ճշմարտությունն ու՞ր է Զալէ՛ 
Ախ թե մի տեղ նա ինձ սպասեր: 

Ուստի պիտի լռեմ քեզ հետ: 
Մինչև՛ անցնի մի՛ նավակ՝, 
Իսկ երբ անցնի՝, ստվերս քո հետ, 
Կալեկոծվի սանձարձակ: 

Իսկ երբ ջուրդ հանդարդվի, 
Ափ չմղվի ապարդյուն, 
Քո հայելին պիտի տեսնի 
Ափիդ կանգնած օտար մարդուն: 

Անծանոթ մի ստվեր անմարմին, 
Ստվեր է օտարն իր էությամբ, 
Միտքս թողնում եմ քո ափին, 
Բարուրված քո քար լռությամբ:
 
Նայիր Զալե ո՛վ են գալիս, 
Նորապսակ զույգն այս պարկեշտ, 
Այս տարեցը պսակվելիս 
Կատարել է մի գործ շար հեշտ: 

Նա շատ հեշտ է սիրահարվել, 
Իսկ իր ջահել հարսնացուն 
Իր ուզածն է հայտնաբերել 
Եվրոպա՛ է, ազատությու՜ն: 

Նա սիբիրի խուլ գյուղերից, 
Կամ մեր գյուղից, չգիտեմ, 
Պոկվել է աղքատ աշխարհից 
Թեկուզ ստվերի պես անդեմ: 

Կարծես անկեղծ սիրող մի կին, 
Բայց հայացքը անպաշտպան, 
Եկել գտել է իր կեսին 
Ու նվաճել է եվրոպան: 

 Տես ինչ համեստ է նա կանգնել, 
Ո՛չ մի շարժում առանց ցուցման, 
Փեսի մայրը հանգիստ նստել, 
Ու ննջում է հավի նման: 

Ահա նավակը պատրաստ է,
Հեծան նրաք ձին ջրերի, 
Զալե խոսքս անիմաստ է 
Եթե ասեմ ահա՛ փերի: 

Ինչ տհաճ է մտածելը, 
Ու ինքդ քեզ չստելը, 
Ցինիկ, նախանձ, անբարդավան, 
Ինչ էլ ասես, անպատասխան: 

Մնջախաղը իմ հույզերի 
Քո ալիքների նման, 
Դառնում է զոհն իր ափերի 
Ու ալիքներ էլ չկա՝ն: 

Այսօր դու մի ձուկ էս բերել, 
Մի վիրավոր կիսամեռ ձուկ, 
Ինչոր հարված է ստացել 
Ու ձուկը մեռնում է անշուք, 

Նա ձկնորսի որս չի դարձել, 
Կարթի հետ չի խաղացել, 
Հավատացել ու խաբնվել, 
Այսպես անշուք սատակե՞լ: 

Սա մի զոհ է պատահական, 
Նավակի փեռն է դիպել, 
Նման զոհեր ամենուր կան, 
Կարծես նրանց մայր չի ծնել: 

Ալիքներդ են նրան գտել 
Ու բերել են դեպի ափ, 
Հուզիչ պատկեր ես հորինել, 
Դե ի՞նչ ասեմ, ծափ, ծափ, ծափ: 

Ալիքները քո հաշվարկված, 
Նավակի հետք համաչափ, 
Խաղում են ձկան հետ մեռած 
Ու դուրս են մղում դեպի ափ: 

Լափ է դառնում ձուկն աննկատ, 
Գոյության շղթայի օղակ, 
Որ կարող էր լինել ազատ 
Կամ հաճելի ճաշատեսակ: 

Սա է միակ տարբերությունը 
Ու հիմնական պատմությունը, 
Կյանքի ամենահին վեճը, 
Կյանքի գլխավոր էջը: Վե՛ճը: 

լափի համար է միշտ վեճը, 
Բարոյության գլխավոր էջը, 
Մարդու իրավունքի տենչը, 
Երազների սկիզբն ու վերջը: 

Մոռացել եմ, սե՜րը, սե՜րը, 
Սե՛րն է երազ, սե՛րն է անբիձ, 
Ամենամաքուր իղձե՜րը, 
Զալե դու հավատու՞մ էս ինձ: 

Կարծում էս թե ծիծաղու՞մ եմ, 
Ու ծաղրու՞մ եմ սիրահարին: 
Ընդհամենը՛ մտածում եմ, 
Ո՞վ է տիրում այս աշխարհին: 

 Մի՞ թե սերը մարդկային: 
Սերն ալիքներ ունի Զալե, 
Ալիքներիդ պես տակավին 
Վերջում լափ է, ա՛փ է քարե: 

Ի՞նչ է սերը սիրուն Զալե, 
Ասա՛, ինչ վաղուց ասված՝ է, 
Մենակ չասես ճամփեդ չալե 
Այս գետափը վաճառված է: 

Այս գետափը իր տերն ունի, 
Այստեղ նա է սիրահարվում, 
Ոչ թե ինչ որ մի անտունի, 
Որ հույզեր է զառանցում: 

Ինչպես մի զոհ պատահական, 
Իրողության միավոր, 
Բանաստեղծն է սա իսկական , 
Պոետի խոսքը այսօր: 

Անզգուշ է նա ու ազատ, 
Ինչպես ձուկը այս կիսատ, 
Չի վաճառվում, լա՛փ է առկա, 
Այն ծռմռվող որդը վկա: 

Որովայնը փափուկ, երկար, 
Արագ մարսելոււ համար, 
Ի՞նչ երազներ կամ հույզեր... 
Լափե՝ք, անարյուն որդեր: 

Լափե՛ք իրավունքը մարդու, 
Լափե՛ք հանուն արդարության, 
Փողկապավոր մի վայրենու 
Կնքել էք կուռք ազատության: 

Եվ ազատությունը լափեք, 
Հանեք առք ու վաճառքի, 
Մարդուն խաբեք, խաբեք, խաբեք... 
Եվ արժանացեք փառքի: 

Իսկ դու Զալե, ափիդ մի ձուկ, 
Խղճմտանքի տեսարան, 
Ա՛խ ի՛նչ անզգույշ վերաբերմունք 
Խեղճ ձկնիկը անպաշտպան: 

Ձուկը խեշճ է իսկ մարդը լա՛փ 
Լափ է դեռ իր կյանքի օրօգ, 
Նա, ով չունի սեփական ափ 
Չունի և խոսք, պահանջ, բողոք: 

 Համր է մարդը, կիսամեռ ձուկ: 
Խաղալիք է ալիքների, 
Ազատություն և իրավունք 
Մնջախաղ են հույզերի: 

Չքանում է իմ ստվերը, 
Կեսօր է արդեն, ամառ, 
Չքանում են իմ հույզերը, 
Մնում է այս օրը պայծառ: 

Ու արև է, լոգանք արա, 
Նայիր երկինք աներկբա, 
Ու երկինքը թող քեզ թվա 
Անծայրածիր մուրաբա: 
April 23, 2014

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023