Թիթեռ


Դեղին ու սև մի թիթեռ,
Թևերը բաց ու անքույթ,
Ծաղկի գրկում քնաբեր,
Մահիճը թավ ու կապույտ:

Թևիկներով իր դեղին,
Անհամարձակ շոշափում,
Թերթիկների կապույտին,
Սիրո մասին է պատմում:

Թիթեռ՛, չթռչե՜ս,
Գեղեցիկ էս դու այդպես,
Քո թռիչքը խելագար,
Վեր ու վար, վեր ու վար, անկատար:

Բայց ու՞մ ասես, որ լսի,
Թիթեռը թևն է կյանքի,
Պիտի թռչի ու ճաւխրի:

Թռավ՝ թիթեռը:

Թիթե՛ռ, չթռչե՛ս,
Գեղեցիկ էս դու այդպես՝,
Քո թռիչքը խելագար,
Վեր ու վար, վեր ու վար, անկատար,
Վեր ու վար, վեր ու վար, խելագար,
Վեր ու վար, վեր ու վար, սիրահար:


May 27, 2015

Comments

Popular posts from this blog

Հիմա

Խորհրդարան 2023

Հավասարաչափ քսմսվող շարժում

նոր օրհներգ . Մայր Հայաստան

Ինքնանկար

Ջինը օղու շշից