Գիշերային սրճարանում, Դևն էր քնից վեր թռել, Ու իր երազն էր ինձ պատմում, Որ գլխից նոր էր փախել: Այդ երազում իմ պատկերը, Հետազոտում էր գները, Սուզված գնացուցակում , Դեռ չեմ խմում: Ի վերջո պատվիրեցի. Գինի՛, գինի՛ ու գինի՛: Կասկածամիտ մատուցողը, Նախ և առաջ ուզեց փողը: Սրբիչը ուսին կախած, Ինչպես սպիտակ ակսելբանտ, Սինին բեռի տակ ճկած, Մատուցողը խիստ պեդանտ: Արագ լուծեց իմ հարցերը, Անցավ ուրիշ սեղանի, Որտեղ քեֆ, ուրախությունը, Վճարում էր մի քեֆչի: Ասեց, ախպերն ի՞նչ է ուզում, Քեֆչին նայեց իմ սեղանին, Թե ասեր իմ գլուխն է ուզում, Իմ գլուխը կկտրեին: Իսկ հարևան սեղանին, Չաղլիկն հեծած աթոռին, Գրոհում էր սեղանը, Հաղթող ճանաչվեց չաղը: Սրճարանում կես գիշերին, Հյուրասիրված առևտուր, Իսկ չաղլիկի ճոխ սեղանին, Մի միլիոնի կերակուր: Գինուց բնավ չարբեցի, Ավա՜ղ ծամածռվեցի, Գինին սարգել էր անփորձ Ու անշնորհք գինեգործ: Մատուցողը մտածեց, Մի բաժակ գինի փրկել, Արհեստական ճանճ գցեց Գինուս մեջ, որ չէի խմել: Ճանճը արբեց, թռավ գնաց, Տզալով մի երկ՜ար կենաց Չհասկացա ինչ ասեց Ինձ գովե՞ց, թե՞ փնովեց: Մատուց