Մկան մտքինը


Իրենից գոհ, շախով-շուխով,
Կենտրոնական շքամուտքով,
Հին բազկաթոռի տակից
Մուկը հելավ իր ծակից:
Հպարտ նայեց չորս բոլորը
Վարագույրի հետևից,
Կտրուկ պոկեց գետնից փորը,
Դուրս եկավ ընդհատակից:
Անցավ սառնարանի մոտ.
- Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ,
Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա,
Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛:
Չեմ վախենում ո՛չ մեկից,
Ես խո՛սք ունեմ ասելու,
Հացամանը ինձանից
Արդյոք ու՞ր էք պահելու:
Հրես ելնեմ սեղանին
Ճշմարտությունն ասելու
Ու տե՛ս թե տան տիրուհին
Ո՛նց է վախից ճչալու:
լեզուն կապ է ընկնելու,
Թավալվելու է իմ դեմ,
Ես` անչափ վախենալու,
Պիտի տիրուհուն ներեմ:
Ելնեմ մտնեմ իմ ծակը
Կամ բազկաթոռի տակը
Ու տակից եմ ծակելու,
Աթոռն ի՛մն է լինելու:
ԵՎ ա՛յսուհետ գիտեցե՛ք,
Ծակս էլ չսվաղե՜ք,
Կրծել, ծակելն ինձ համար
Միշտ եղել է խաղ ու պար:
05.12.2007

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023