Բարդին


Ճամփեզերքին անտառամոտ,
Սոսափում է մի բարդի,
Այնպես տխուր ու երազկոտ,
Ինչպես երգը կարոտի:

Ու հովերին ընկերացած,
Պոկպկվում են տերեվներ,
Հեռուներին սիրահարված,
Որոնում են երազներ:

Այն մենակ բարդինանտառից պոկված,
Տերևաթափինքամու հետ փարված,
Նրա մոտ չկան ընկած տերեվներ,
Շուրջն արեվ է ու ծաղիկներ:

Ճամփեզերքինճյուղերը վար,
Անրջում են թփուտներ,
Բարդին անխոնջ նրանց համար,
Հորինում է մոտիվներ

Այն մենակ բարդինանտառից պոկված,
Տերևաթափինքամու հետ փարված,
Նրա մոտ չկան ընկած տերեվներ,
Շուրջն արեվ է ու ծաղիկներ:

JJune 19, 2015

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023