Քառյակներ
09.12/2017 *** Գիշերը գետին է իջել Ու փռել է սև հնարքը, Առավոտյան ձյուն էր եկել, Այսպես օրը թարթեց աչքը: 11/11/2017 *** Փո՛ղ է պաշտում այս հիմարը, Եվ ուզում է կանխել չարը: 14, 06. 2017 *** Դեղին է դաշտը արևի նման, Ծաղկել է կյանքը, ամառ է, հունիս, Այստեղ է ապրըւմ սերը անսահման, Դաշտը լսում է զարկերը սրտսիս: *** Գրողը գովեց գրողին. Գրագետ է գարշելին: 05.10.2010 *** լվացարա՛ն Դու փայլուն ես ու մաքուր, ԵՎ միշտ ունես հոսող ջուր, Դեպի ու՞ր. 1998 Որդ լորդը Խնձորի մեջ մի հաստ որդ Համարում էր իրեն լորդ, Լորդը ամեն ինչ ուներ, Ինչքա՜ն ուզենար կուտեր: 07.05.2005 06 .06.2007 Բրիտանական իմպերիաի բերետը, Որպես մահակ օգտագործվող կլարնետը, Տեսնես ի՞նչ էր մտածում պոետը. Եսի՛մ: 27.04. 2006*** Հայերենը սրտիս վահան Պողպատե ու քարեղեն, Որ նիզակներն ասպետական Կրցքիս վրա փշրվեն Թող գիտենան ու՞մ հետ պիտի կռվեն: *** Երկրագունդը կլոր չ՛է, Ճաշամանի է նման, Ամանի մեջ խաշիլ է, Բլթբլթում է միաձայն: ...