Posts

Showing posts from May 14, 2023

Հավասարաչափ քսմսվող շարժում

Ասում էք ֆիզիկները թե՞ լիրիկները՞. խնդրեմ, ֆիզիկները պոեզիաի միջոցով դժվար թե որևէ բան բացատրեն։ Մենակ պատկերացրեք պոեզիաի միջոցով բացատրել Նյուտոնի երրորդ օրենքը))) բայց ինչքա՜ն օգտակար է ֆիզիկան որևէ երևույթ բացատրելու համար, էնքան հարմար է, որ կարծես ֆիզիկան, որպես գիտություն, նախ մարդկանց հարաբերություններում օրինաչափությունները իհայտ բերելու համար է։ Ֆիզիկայի որոշ օրինաչափություններ շատ օրրինաչափ են մարդկանց հարաբերություններում: Օրինակ ֆիզիկայում կա հավասարաչափ արագացող շարժում հասկացությունը: Մեր ֆիզիկայի ուսուցիչը, Պարոն Սաֆարյանը դա կհաստատի։) Բայց մարդկանց հարաբերություններում այդ շարժումը հաճախ վերածվում է հավասարաչափ քսմսվող շարժման: Ամեն ինչ շատ պարզ է, ըշտը եթե հավասարաչափ արագացաող շարժման ժամանակ մարմինը հավասարաշափ թափ է հավաքում, ապա հավասարաչափ քսմսվող մարդը գնալով իր դիրքերը բարելավում է որևէ բնակավառում: Հավասարաչափ քսմսվող շարժումը շատ նկատելի է պաշտոնյաների մոտ, էստեղ բացատրելու բան չկա, Սևակը վկա, ամեն ինչ ասել է են դիտմամբ նարդի տարվողների ու աշխարհի շալ...

Հիմա

                                Ձմեռ 1979 Գլխիս մազերի քանակը Հեշտ է հասշվել, և դա վատ չէ, Անհայտանում է սպիտակը Գանգատուփս ալեհեր չէ։ Ալեհեր է մեր ձմեռը, Մեր հեռու ու տաք ձմեռը, Երբ ձյան ֆոնին, կարմիրն հագիդ, Նկարում էի քո ոտքերը։ Նստած կրակի կողքին, Կարմիր, երկար գուլպաներով, Էդ իմ սերն էր քո հագին, Որ կարած էր կրակով։ Այրում էի քեզ հայացքով, Կրակի կայծկլտուն շնչով, Չգիտեմ խենթ թե միամիտ, Նայում էի ոտքերիդ։ Քո հայացքը ձյուներին Ձյուների պես դու մաքուր, Կարմիրը քո ոտքերին, Հմայվել եմ ես ու լուռ։ Չեմ ասի թե դա երեկ էր, Կամ թե տարիք, հասակ չկա, Բոլոր մեղքերս հիմա է,  հենց ասյ պահին, հենց հիմա։