Հին նստարան
Այո՛ իմ հին նստարան, Եկա նորից ծխելու, Իմ խոհերի հանգրվան, Նոր միտք ունեմ կիսվելու: Հայացքը քո մաշմշված Բազում իմաստներ ունի, Ավելի կիրթ ու զսպված, Քան շատ կույտեր մսերի: Իմ փայտեղեն բարություն, Իմ լավ ընկեր սրտամոտ,, Երբ փնտրում եմ գթություն Փոշման դառնում եմ քո մոտ: Ես միշտ գալիս եմ քո մոտ, Ես միշտ իզուր եմ փնտրում, Ու իմ վերքերը ցավոտ Քո ափերին եմ շոյում: 1995