Ռումբը
Գինետա՜նն էի, Կրքերի թատրոն, Արյունս գինի, Սիրտս երգեհոն: Ոսկեծամ աղջիկ, Հոնքերը բարակ, Մոլորված եղնիկ, Աչկերը ճրաք: Ասես կրցքի տակ Նյութ է պայթուցիկ Ինչու է մենակ, Մեծ սիրո գախտնիք: Սպանիչ աչքերում Սեր է անավարտ, Զոհին է փնտրում, Վայ խեղճ տղամարդ: Գեղեցիկն հանհոգ Կանգնել էր մենակ, Վառվռող մորմոք Տղի կրցքի տակ: Ինձ սպանում ես հայացքով, Ախ, թող մի քիչ էլ ապրեմ, Նիզակտ անցավ իմ սրտով, Ուր որ է ես կընկնեմ: Տխուր մի նկար, Մի տղա հպարտ, Դարձել էր անճար, Քիչ առաջ անպարտ: Սիրունը նայեց Ու մեջքով կանգնեց, Աշխարհը պայթեց, Ռումբի պես պայթեց: Տղայի հոգին Սլացավ երկինք, Սիրում եմ անգին, Բեր կնքենք դաշինք: Ինձ սպանում ես հայացքով, Ախ, թող մի քիչ էլ ապրեմ, Նիզակտ անցավ իմ սրտով, Ուր որ է ես կընկնեմ: 05.01.2004