Posts

Showing posts from December 3, 2023

Ջինը օղու շշից

Վանոն մի շիշ օղի էր գնել, չգիտեր ում հետ խմեր, երկար չմտածեց, հասկացավ որ ամենալավ ընկերը էդ գործում հենց շիշն է։ Ու Վանոն մի լիտրանոց շիշը դրեց սեղանին, նստեց դիմացը, և սկսեց խոսել շշի հետ։    – Շիշ ջան, աշխարհի ամենալավ բանը քո մեջ է, հիմա ես քեզ կբացեմ ու ամեն ինչ լավ կլինի։ Վանոն շիշը բացեց, հրա՛շք, օղու շշից դուրս եկավ մի հարբած ջին։ Ջինը հազիվ էր ոտքի վրա կանգնում, բայց լավ հասկանում էր որ ինքը ջին է և պիտի էս օղին խմողի բոլոր ցանկությունները կատարի։ ԵՎ ջինը խոսեց։   – Լսոոււ՜մ եմ քեզ իմ տիրակա՜լ, քանի՞ շիշ օղի՜ էս ուզում։  – հարյու՛ր։  – Խնթրե՜մ։ Հարյուր շիշ օղին շարվեց Վանոի սեղանին։ Վանոն երախտապարտ նայեց ջինին և ասաց։   – Դե նստի էս հարցը լուծենք, մենակ մի կտորէլ ուտելու բան բեր։  – Խնթրե՜մ Սեղանը լցվեց տարբեր տեսակի համեղ ուտեստներով։ Ջինն ու Վանոն սկսեցին իրենց խնջույքը և հենց այդ պահին դուռը թակեցին։ Վանոն հյուրնկալ դուռը բացեց։ Նրա դիմաց հայտնվեցին երեք ոստիկան։  – Դուք ձերբակալված էք, խանութը թալանելու համր։  – Ի...