Ճանապարհորդություն սյան շուրջը


Պերեստրոյկան լավ շոու էր,
Հազար ափսոս շուտ վերջացավ,
Լավ են հիշում, ով արթուն էր
Կամ ճիշտ ժամին արթնացավ:

Եվ մերձբալթյան երկրներում,
Որտեղ մարդիք շատ չեն քնում,
Արթնացել են եվրոպայում
Դեմոկրատիա են դավանում:

Ահա մի գյուղ տասը տնից,
Էստոնական կոկիկությամբ
Կազմել է մի շրջանագիծ
Նախանձելի ճշկրտությամբ:

Եվ այդ գյուղը երկնքիս տակ
Ուներ կլոր հրապարակ
Իսկ կենդրոնում սպիտակ ներկած
Մի հոսանքի սյուն էր ցցված:

Ու սյան շուրջը նորից շրջան,
Երկու գծով, միանման,
Որ գծել էին անիվները,
Օրինապահ վարորդները:

Արթնանում էր գյուղը փոքրիկ,
Ուր ամեն ինչ հարմար, մոտիկ,
Ուր լոք մի բան էր պակասում,
Տաքսի չկար այդ գյուղակում:

Եվ նա, ով շուտ էր արթնացել,
Առաջինն էր դա նկատել,
Քանի, որ լավ էր հասկացել,
Որ եվրոպաում է արթնացել:

Դա Հաննեսն էր, հմուտ վարորդ,
Որ չեր ուզում մնալ միշտ ճորտ,
Եվ որոշեց մեր Հաննեսը
Հիմնել սեփական բիզնեսը:

Երկար բարակ չմտածեց,
Երբ լիորեն քնից զարթնեց,
Հին մեքենան լվաց, մաքրեց,
Գնաց գյուղի սյան մոտ կանգնեց:

Եվրոպական առավոտը
Խզբզում էր նախրի հոտը,
Որ անցնում էր հրապարակով,
Սյունն էր, տաքսին ու կով, կով, կով:

Նախիրն եկավ, անցավ, գնաց,
Իսկ Հաննեսն իր տաքսով մնաց
Ու սպասում էր են սյան կողքին
Իր առաջին հաճախորդին:

Ու ժամանեց հաճախորդը,
Ո՛չ, գաղտնի էր մոտենում,
Ինչպես քթում որսի հոտը,
Որսորդական շունն է քայլում:

- Բարև Հաննես, է՛ս տաքսի է՞ս.
Հանես - Այո՛ Կառլոս, սպասում եմ քեզ:
Կառլոս – Ա՛յ ապրես դու, ինձ հենց հիմա
Տաքսի էր պետք, քշի՛, գնա՛:
Հանես- Ուր էս գնում ա՛յ տնաշեն,

Ձկնորսությա՞ն, ուշ չէ՞ արդեն.
Կառլոս – Ո՛չ, պտտվի տասը շրջան
Էս սյան շուրջը, բիզնեսմեն ջան:

Հաննես – ձեռք է՞ս առնում, ա՛յ հարբեցող,
Ինքդ պտտվի, չե՞ս կարող:
Կառլոս – Ո՛չ, ես տաքսով եմ պտտվում,
Այդպես, ժամանակ եմ շահում:



Հաննես – Տասը պտույտ էս սյան շուրջը
Նույնիսկ չի հաշվի հաշվիչը.
Կառլոս – Ո՛ր այդպես է, հարյուր շրջան ,
Գնա՛, գնա՜ բիզնեսմեն ջան:

- Հաննեսը խիստ ու մոլեգին
Նայեց Կառլոսի ճակաթին,
Բայց հիշեց, որ սա իր գործն է,
Եվ գու՝ցե առաջին փորձն է:

Ու հոգատար, համբերատար,
Ասաց. – լսիր պարոն հիմար,
Տեղ էս գնու՝մ, ասա,՛ տանե՛մ,
Իսկ եթե ո՛չ, զահլեդ չունեմ:

Կառլոս – Թե ուզում էս, որ ես գնամ,
Հիմա կիջնեմ ու կգնամ,
Ու կգնամ ու՛ր, որ պետք է,
Ու կդիմե՛մ ու՛մ, որ պետք է:

Եվ դու այն ժամ կգուշակես
Ինչպես պիտի ինձ հետ խոսես:
Հաննես – Ա՛յ ձկնկուլ, ի՞նչ էս ուզում.
Կառլոս – Հարյուր պտույտ հրապարակում:

- Հաննեսն հերսը միտքը պահած,
Իր մեքենան պոկեց առաջ:
Որպես հաղթող, մեծահոգի,
Կառլոսն անցավ քաղցր խոսքի.

Կառլոս – Բայց իզուր էս դու զայրանում,
Ես քո բիզնեսին եմ օգնում,
Քո ի՞նչ պետքն է ու՞ր եմ գնում,
Ես վճարու՛մ եմ, վճարու՜մ:

Սա է միակ մոտեցումը,
Շարժումը ու զարգացումը,
Ճիշտ չե՞մ ասում, բիզնեսմեն ջան.
- Ու լռություն տիեզերական:

Հաննեսն ուշադիր հաշվում էր,
Իր վիճակի հետ հաշտվել էր,
Արդեն ութերորդ շրջանն էր,
Արագությունը աճում էր:

Տասնվեցերորդ շրջանին
Կառլոսը դիմեց Հաննեսին.
Կառլոս – Կանգնիր, ինձ լավ չեմ զգում,
Խելքս մաղեց, սիրտս է խառնում:



- Իսկ Հաննեսը բան չեր լսում,
Պտտվում էր ու պտտվում.
Կառլոս – կանգնի՛ր, կանգնի՛ր, կանգնի՜ր, կանգ, կանգ...
Եեե՜, ուաա՜, խայտառակ եղանք:

- Ու Կառլոսի նախաճաշը
Կանաչակարմիրդեղնավուն,
Լավ չծամծմված գուլյաշը,
Ծեփվեց դիմացի ապակուն:

Իսկ Հաննեսը համառորեն
Շարունակում էր պտտվել,
Հույս ուներ, որ Կառլոսն արդեն
Կարող է նույնիսկ կղկղել:

Ու հաշվում էր, ճիշտ էր հաշվում:
Նա հաղթում էր ու սլանում,
Բայց կառլոսի ցավերն անցան,
Կարար անցներ միլիոն շրջան:

Հիսուներորդ շրջանն էր
Կառլոսն արդեն կազդուրվել էր,
Ու վստահ ու կշռադատված
Խոսեց ինչպես մի բանիմաց:

Կառլոս – Հասկանու՞մ էս, Հաննես ախպեր,
Բանն իմ քմահաճույքը չեր,
Ոչ էլ էս քո հին հաշվիչը,
Մատնիչը...

Ա՛յ հաշվիչդ պիտի փոխես,
Էլեկտրոնայինը դնես,
Որ ուղևորը իմանա,
Թե ո՛րն է կոչվում Եվրոպա:

Տե՛ս, մենք քառասուն տարի է,
Որ հենց այսպես պտտվում ենք,
Մարդկությունը զարգանում է
Իսկ մենք անվերջ կչկչում ենք:

Մեր ճամփան էս սյան շուրջն է,
Պտտվում ենք շրջանաձև
Իսկ աշխարհը զարգանում է,
Շարժվում առաջ սպիրալաձև:

Ու թե ուզում էս իմանաս,
Դու քո առաջին ուղերթը
Սպիրալաձև պիտի գնաս,
Արդեն եկել է մեր հերթը:

Հաննես – Էս մեր կլոր հրապարակից
Սպիրալաձև ու՞ ր էս գնում,
Մի երկու, երեք շրջանից
Կհայտնվենք քո բոստանում:

Կամ դու ու՞ր էս ուզում գնաս
Պառավ Մարգոի ցախանո՞ց,
Թե ուզում էս տաքսով գնաս
Մտնես սեփական արտաքնոց:

Կառլոս – կարևոր չե ու՛ր եմ գնում,
Ես տարածություն եմ անցնում
Կարևորն է, որ շարժվում եմ,
Տեղում չեմ, առաջանում եմ:

Հաննես – Ու՞ր էս ուզում առաջանաս,
Որ կերածդ հետ չփխսես,
Վա՞տ է, հիմա տուն կգնա՛ս
Ու ախորժակով հաց կուտես:

Կառլոս – Ուշք ու միտքդ ուտելն է,
Կարևորը ապրելն է,
Իսկ, որ հետաքրքիր ապրե՛ս,
Պիտի սպիրալաձև շատժվես:

Լսիր եթե վախենում էս
Են հին ցախանոցը փլես,
Արի մեքենադ հետ վարի,
Սպիրալաձև ու հետ վարի:

Մենք պատմության մեջ կմնանք,
Բեր տասը չրջան հետ գնանք:
Հաննես – Վա՛զն արի, ես հետ չեմ վարուն.
Կառլոս – Կրկնակի՛ եմ վճարում:

- Ու մեքենան կտրուկ կանգնեց,
Սպիրալաձև հետ շարժվեց:
Հաննես – Իննսունմեկ, երկու, երեք,
Կառլոս – Հաննես քեզ պետք է երկու ղեկ:

- Դղրդոց էր ու չխկչխկոց.
Հաննես – իննսուն չորս. – չխկ, դըդըդըդըմ,
Հաննես - Իննսունհինգ.- չխկ դըդըդըդմ-
Հաննես - Իննսունվեց. - Դըմփ – ա՜խ, վա՜խ, վա՜խ:

- Սպիրալաձև հետ գնալով,
Մեքենան իր ամբողջ թափով,
Խփեց գյուղամիջի սյանը
Ու գտավ իր հանգրավանը:

Սյունը ընկավ տաքսու կողքին,
Հաննեսը նայեց Կառլոսին,
Բռնեց կառլոսի օծիկը,
Որպիսի հայտնի կարծիքը:

Հաննես – Արի էստեղ, տեղ ենք հասել...
- Ծեծե՞լ,
Ենել ի՛նչ ծեծել...

Կառլոսի քիթը ծռվել էր,
Կարծես թե սպիրալաձև էր,
Բայց ուղեղը աշխատում էր,
Իսկ հաշվիչը չխկչխկում էր:

Մի բան կար, որ չեր վնասվել,
Դա են չխկչխկան հաշվիչն էր,
Բայց նոր պատմություն էր սկսվել,
Գյուղն այլևս հոսանք չուներ:

Դատ, դատաստան, քննություն,
Խոստովանք ու զրպարտություն,
Սպիրալաձև խառնակչություն,
Հետո՛, հետո մոռացություն:

Եվ այդպես էլ մարդ չիմացավ,
Թե Հաննեսը ու՞ր էր գնում,
Այս դեպքից մի տարի անցավ,
Գյուղն էլ իր կյանքով էր ապրում:

Տաքսին նորից սյան մոտ կանգնած,
Հաննեսը իր տեղը նստած,
Ու մոտեցավ մի հաճախորդ,
Նստեց ու պատվիրեց խորթ-խորթ.

Հաճախորդ – Տա՛ր ինձ Կիև.
Հաննես - Ուղի՞ղ թե սպիրսլաձև...
19. 07. 2007

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023