Posts

Showing posts from 2019

Դեղին է դաշտը

  Դեղին է դաշտը արևի նման, Ծաղկել է կյանքը, ամառ է, հունիս, Այստեղ է ապրըւմ սերը անսահման, Դաշտը լսում է զարկերը սրտսիս:: 14, 06. 2017

Փո՛ղ է պաշտում

Փո՛ղ է պաշտում այս հիմարը,  Եվ ուզում է կանխել չարը:  11/11/2017

Ձյունը

Գիշերվա ձյունը թաքուն է իջնում, Քամին աշխարհը ներկում է սպիտակ, Կարծես այս դարի հտքերն է մաքրում, Եվ ունի ինչոր բարի նպատակ:: 27.12.2007

Առաջին սեր

Հանկարծ գալիս ես հեռվից, Քամին մազերդ անզգույշ է շոյում, Սպիտակ զգեստդ լույսերից Քիչ է տարբեվում: Սիրտս արագ է բախում, Այդ գեղեցիկը դու պիտի լինես, Չէ՞ որ հրաշք է լինում Այս բաղձալի պահի պես: Մի՞թե հիմա կգաս, կանցնես Ու կտեսնեմ, որ դու չես: August 23, 2019

Հավերժ Հայաստան

Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛ Սմբակների տակ տրորված իմ հող, Դու բոցկլտացող բի՛բն ես արևի, Լուսափայլության շողեր հորինող: Անըմբռնելի ներող ու բարի, Իմ աստվածային երկիր վանքերի, Լռության լեզուն քո խաչքարների Այբբենությունն է իմ մրմունջների: Ժայռերի կրծքին արմատներ խրող, Արևից դեղին անթառամ ծաղիկ, Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող, Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք: Շեկ արևելքի մինուճար փիրուզ, Երկինքը ցայող հույսերի հավույզ, Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան, Հույսերի օվկիան, սայաթնովական: Ու ծիրանագույն բուրաստանների Բակունցյան թռիչք գերագույն մտքի, Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛, Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜: Մատյան նաիրյան, հայոց պատմություն, Մաքառումների հիշատակարան, Մրրկահավքի երգ, վերածնություն, ԵՎ խռովահույզ, և անդենական: Ոգու կորով իմ առյուծ արծվաթև, Ոսոխի անհագ կոկորդին չոքած, Իմ փետուրը քո թևից եմ պոկել, Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված: Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի, Որտեղ պարսկական փղերն են չոքել, Հրավիրում եմ ձեզ մենամարտի, Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել: Մենք ստեղծել ենք, դու...

Արտույտ

Այսoր առավոտ իմ գործի ճամփին, Մի արտույտիկ երգում է քո մասին, Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին Արտույտը երգ է պատմում արևին: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: Քամի, դեռ վաղ է, չարթնանա՝ս, Արտույտը պատմում է երա՛զ, Թող արտույտիկը երգի՛ Հեռու ե՜րգը կարոտի: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: 07.06.2006

Շագանակները

Շագանակները ասֆալտի վրա Փռվել են ինչպես կոտրված սրտեր, Նրանց համար էլ ուրիշ սեր չկա, Այնքան նմա՜ն են: Նրանցից մեկը մեջտեղից կիսված, Անցորդը ճխլեց ու անցավ գնաց, Մի տերև ծառից կամաց շշնջաց. -Երևի իմն է Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին, Շագանակներն են ընկնում Սրտի պես գետին: Թերևս այդպես պիտի լինի, Աշուն է արդեն, Ոչինչ հավերժ չէ: Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին: 22.03.2004

Մենակություն

Ես ամենուր քե՛զ փնտրեցի, Պատահաբար մտա մարագ, Մարագ, որ ո՛չմեկինը չի՛, Թաքուն դրա՛խթ երկնքիս տակ: Ճռում է դուռը կիսաբաց, Լույսի շողեր է հորինում, Ու ես կոճղի վրա նստած Սիրո մասին մի՝տք եմ անում. Ե՞րբ է սերը գոյատևում, Քիչ-քիչ հատնելուց, այնպես չէ՞, Ուրիշ ի՞նչ կա էս աշխարհում. Կա մի կատո՛ւ, .............. որ այստեղ չէ՝: Բարեկա՜մն իմ էս մարագի, Ավա՜ղ, նա էլ է ինձ լքել: Ես ամենուր ինձ փնտրեցի Ու նորից մարագ էի մտել, Կատուն էր իմ տեղը նստել, Կատուն էլ էր դրախթ եկել: 19.04.2004

Հույս ու երազ

Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ժամանակը ինձ հետևում, Տխուր շունչը ծոծրակիս, Անհայտություն է տանում Ալիքները հույզերիս: Երկինքնե՜ր ժամանակի, Վաղ թէ ուշ կգամ ձեր մոտ Կգամ որպես գոլորշի, Իսկ ծաշիկներն ինձ կարոտ: Հոգիս հույսի արձագանք, Վար կռացած ամպի պես, Իմ շուրթերը կմնան տաք, Սիրահար անձրև որպես: Որ ամպից թափվեն հույսեր, Որ գոյություն ունի սեր, Որ հորինեն երազներ, Երգեր, երգեր, երգեր: Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ու շտապում են ալիքները չարաճճի... 22.05.2009

Սերն ու գարին

Մի նժույգ ունեմ սանձարձակ, Չգիտեմ ուր է ինձ տանում, Ու մեր հետևից աղմուք, աղաղաք, Փոշի՝, փոշու մեջ խորտակվող քաղաք: Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում. - Քեզ նոր քաղաք եմ տանում, Որտեղ գարին էժա՜ն է: - Նժուգս հաշվենկա՜տ է: ինչի՞ս է պետք էժա՛ն գարին, Տար ինձ ուր կա սերն ու բարին, Ձին ինձ վրա խրխնջա՝ց. - Այնտեղ ձրի՜ի՜ է գարին: Ա՛խ դու ախո՞ռ էս գնում, Դու ինձ ախո՞ռ էս տանում, Ճամփեդ փոխի ավանա՜կ, Ա՛ռ քեզ խթան կողիդ տակ: Իմ նժույգը զարմացավ Ու քառատրոփ սլացավ, Քամիներից սանձարձակ Թռնում էր ուրիշ քաղաք: Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին: 26.4.200

Հիշիր

Երբ պատուհանս վառվի, Ճչա՛ անդոր խավարում, Գիշերով ինձ հյուր արի, Վաղուց եմ ես քեզ սպասում: Ես կսպասեմ մինչև լույս, Մինչև արևը զարթնի, Իմ պատշկամբը անհույս Թող այս գիշեր չննջի: Թող անընդհատ շողշողա, Որպես փարոս խավարում, Որ դու տեսնես, որ դեռ կա, Մի սիրտ որ քեզ է սիրում: Երբ պատուհանս վառվի, Ճչա անդոր խավարում, Երբ ինձ թախիցը գամի, Հեռուների ճանկերում, Հիշի՛ր, ես քեզ եմ սիրում: 1985

Բայցևայնպես

Բայցևայնպե՛ս ,նա նայեց, Հայացքն ուսից նետի պես, Թաքուն, ժպտալով քայլեց, Աներևույթ էր կարծես: Որպիսի բացի ինձնի՛ց, Ուրիշ ոչ ոք չտեսներ, Կարծես կողքի ընկերոջից, Թաքցնելու բան չուներ: Ի՞նչ աստճանի գայթակղիչ է, Ստագեղեցկությունը: 1996

Դաջված երազ

Գիշերային սրճարանում, Դևն էր քնից վեր թռել, Ու իր երազն էր ինձ պատմում, Որ գլխից նոր էր փախել: Այդ երազում իմ պատկերը, Հետազոտում էր գները, Սուզված գնացուցակում , Դեռ չեմ խմում: Ի վերջո պատվիրեցի. Գինի՛, գինի՛ ու գինի՛: Կասկածամիտ մատուցողը, Նախ և առաջ ուզեց փողը: Սրբիչը ուսին կախած, Ինչպես սպիտակ ակսելբանտ, Սինին բեռի տակ ճկած, Մատուցողը խիստ պեդանտ: Արագ լուծեց իմ հարցերը, Անցավ ուրիշ սեղանի, Որտեղ քեֆ, ուրախությունը, Վճարում էր մի քեֆչի: Ասեց, ախպերն ի՞նչ է ուզում, Քեֆչին նայեց իմ սեղանին, Թե ասեր իմ գլուխն է ուզում, Իմ գլուխը կկտրեին: Իսկ հարևան սեղանին, Չաղլիկն հեծած աթոռին, Գրոհում էր սեղանը, Հաղթող ճանաչվեց չաղը: Սրճարանում կես գիշերին, Հյուրասիրված առևտուր, Իսկ չաղլիկի ճոխ սեղանին, Մի միլիոնի կերակուր: Գինուց բնավ չարբեցի, Ավա՜ղ ծամածռվեցի, Գինին սարգել էր անփորձ Ու անշնորհք գինեգործ: Մատուցողը մտածեց, Մի բաժակ գինի փրկել, Արհեստական ճանճ գցեց Գինուս մեջ, որ չէի խմել: Ճանճը արբեց, թռավ գնաց, Տզալով մի երկ՜ար կենաց Չհասկացա ինչ ասեց Ինձ գովե՞ց, թե՞ փնովեց: Մատուց...

***

Հայտնվեցիր ինչպես փրկիչ, Դու ոչ աստված ոչ հրեշտակ, Չեմ էլ ուզում , որ լինես, Քնար եմ ես իսկ դու երգիչ Հանձնվում եմ քեզ հպատակ, Ու հնչում եմ, որ երգես... 24.06.0206

Մի՛ խանգառի

Ձյան լուսամփոփ փաթիլները Դեպի գարուն են գիշերով իջնում, Կեչին պատմում է իմ սերը, Ու իմ քունը էլ չի տանում: Քամին մի տեղ պահ է մտել, Մարդու հոգու հետ է խաղում, Պաղ օդերից նետեր սարգել Ու իմ քունն է նետահարում: Թ՞ե կատակ ես անում քամի՛, Անտեղի՛ է, իմաստ չունի՛, Ե՛ս էլ ըստիս սխալվեցի, Ննջու՜մ եմ, մի՛ խանգառի: 2004

Հրեղեն աթոռ

Հեքիաթների հրեղեն ձին Թռչօղ աթոռ է դարձել, Որին տիրելու մասին Ո՝վ ասես չի՛ երազել: Ո՛վ հորինի սիրուն ճառ, Ինչ որ չափով անվճար Կտիրանա՝ աթոռին, Կունենա՛ իր հրեղեն ձին: Երբ աթոռին տիրանա՛ Անպայման կգիրանա, Կունենա շա՛տ փող ու գույք, Ամենակարո՛ղ հետույք: Ու հրեղեն աթոռը Երկինք կհանի վոռը, Ու երբեմնի՝ մի բլոջ Կդառնա հարգելի ջո՛ջ: 09 .08. 2005

Ռադիո Հէյ դու – դու

Այսօր ռադիո «Հեյ դու- դուն» Թողարկում է բանավեճ, Սոված գայլը ու մի շուն, Մրցում են, ո՞վ է պատշեճ: Գայլը ասաց, շունն աու է, Առանց որևե պատճառ, Շունը թէ՝ գայլը ավ - ավ է, Ոռնոցը դարձրել է ճառ: Շունը էլ բան չգիտեր, Հաչում էր ամբախ զամբախ, Խոստանում էր նոր կարգեր, Ուր չկա ոչ մի ղաչաղ: Գայլը հերսոտ գռմռաց, Շանն անվանեց բերանբաց, Շունը խիստ վիրավորվեց, Մի զարկով կապը կտրեց: Գայլի ստամոքսը սովից, Կպել էր ողնաշարից, Նրան ուրիշ բան պետք չէր, Մենակ թե շանը ուտեր: Գայլը ճաշում էր գլխից, Բռնեց խեղճ շան ականջից, Շունը չռել թաթերը՝, Հայհոյում էր կարգերը: Շունն օրենքին հակառակ, Ճանկեց գայլի փորի տակ, Գայլը ականջը թողեց, Էն լավ թիքեն կորցրեց: Գայլը մի փունջ մազի հետ, Մի կտոր ականջ կծեց, Շունն ականջը հետ ուզեց, Ու վնգստոցը գցեց: Գայլն ուզեց մի բան խմել, Թիքեն դեռ չէր կուլ տվել, Շունն օգտվեց միջոցից Ու բռնեց փորի տակից: Միջոցի տերը շունն էր, Գայլը արդեն տնքում էր, Շան ծնոտները կողպեք, Բերանում կլոր թիքեք: Գայլը սատկած ձևացավ, Էլ չէր զգում ոչ մի ցավ: ...

Փաթեթ

Մի փոքրիկ թղթե փաթեթ, Անշարժ ու լուռ էր տեղում, Մինչև մեկը ձեռքի հետ Նրան մի կոմ էր հրում: Հենց կպչում էին փաթեթին, Նա խշխշում էր զվարդ, Նրա թղթեղեն հոգին Շատ զգայուն էր ու հպարտ: Նա միշտ առիթ էր փնտրում, Որ մի բանով փաթաթվի, Որ ճմռթոցը սրտում, Խշխշոցներ հորինի: Ահա օրերից մի օր Փաթեթն օգտագործեցին Փաթեթի մեջ մի խաս շոր Խնամքով փաթաթեցին: Ահա ցանկալի պահը Փաթեթն հասավ մուրազին Նրա անտեղի ձայնը Վկայում էր այդ մասին: Ու այդ փաթեթը փոքրիկ, Որ իր երազին հասավ, Ճռվռում էր երջանիկ, Փաթեթը երգիչ դառձավ: Նրա անտեղի ձայնը, Դարձավ սիրված հնչյուններ, Նա կնքեց իր պայմանը, Որ հային-չեին երգեր: Նա միշտ առիթ էր փնտրում, Որ մի բանով փաթաթվի, Որ ճմռթոցը սրտում, Խշխշոցներ հորինի: 07.01.2004

Շշուկներս ուրվական

Խոհերիդ մեջ իրիկնային  Եթե լսես շշուկներ,  Դա իմ ոգի՝ն է,  Որ թափառու՝մ է,  Ու որոնու՝մ է  Ու գտնու՜մ է քեզ,  Բայց դու նրանց չլսե՜ս,  Չհավատա՛ս շշուկներիս,  Շշուկների՛ս ուրվական,  Նրանք սա՛ռն են,  Առա՝նց իմ շնչի,  Որը զգում էիր երբևե...  21.06.2006

Իմ աղունիկներին

Աղունիկներ իմ սպիտակ Դուք էլ չկա՜ք, էլ չկա՜ք... Առանց ձե՝զ են տարածվում Երկինքները կապուտակ: Դուք իմ թևերն էիք սպիտակ Փրկո՛ղ, ------աշխարհից պարփակ, Ջահելության իմ լույսեր, Դուք ինձ ավանդել էք Սե՜ր... 26.06.2006

Անգլիական Հեքիաթ

Տուր ու դմփաց էր Բաղդատում, Սարսաղ Սաքոին էին դնքսում, Գովազդի փող չեին խնայում, Որ ասեն թե լավ են անում: Բացադրում եին պատճառները, Արդեն խոսում եին հավերը, Որ մեծ վտանգ է մեզ սպառնում, Սարսաղ Սաքոն ռունբ է սարգում: Պետք է չեզոկացնե՜լ ռումբը, Գոռում էր կռվճի խումբը, Պետգ է ռմբակոծե՜լ ռումբը, Գլխի ընկավ պարոն Տումբը: Ու մեղադրեց Սաքոյին, Թե զինել է թռչող խալին, Որ անձամբ է խալին տեսել, Ու մի նախշ էլ ինքն է գործել Ու տեսել է մեծ քամակներ ԵՎ այլ միջուկային զենքեր, Որ էտ խալին պիտի տաներ: Երբ Սաքիյին լաավ դնգստին, Խալին ջնջոց սարգեցին, Այստեղ հեքիաթն ավարտվեց, Երկնքից երեք լար կախվեց, Կանաչ,Կարմիր, ու կապույտ: Կապու՜յտը ձգե՜ս, կպայթես, Կարմիրը ձգե՜ս,Կթունավորվես, Իսկ թե կանա՜չը ձգես, Էշի ականջ կունենաս: 01.03.2004

Ձյունը հանցավոր

Ձյունը անցավոր, ձյունը  հանցավոր Ձյունը ի՞նչ է որ. Սառցե բողբո՞ջ է երկնային, Որ թառեց ծաղկած ծիրանի ծառին Այդ դյուրահավատ ու թեզ ծառերին Որ բողբոջում են մարտ ամսին: Սա վերջին ձյունն էր, ու ծիրանենին Սպիտակ հյուսեր  կախեց ճյուղերին Անկրկնելի գեղեցկություն Անսպասելի սառնություն: Հանցագործություն: April 1, 2014

Միայն այսօր

Երկիրը նորից Հեռանում է արևից, Աշուն է արդեն, Թռչունները կչվեն: Եվ ուշ է արդեն Երգել սերը խենթորեն, Թող հույզերն անհեն Տերևների պես ընկնեն, Ու լինի անդոր, Բայց միայն՝ այսօր: 1509.2007

Շան բախտը

Մի սիրուն շուն, պոչը չալ, Որոշեց ամուսնանալ: Դուխի ցանեց չալ պոչին Ու փեսեքն հավաքվեցին: Եկան տարբեր խավերից: Զիբիլանոցից, բակերից, Անպոչ, անականջ, պոչով, Ու տարբեր մռութներով: Ահա բուլտերերն անգութ, Չորսը թաթ ու մի մռութ, Որսի շունը ,սերը սրտում, Խճճվել էր ականջներում: Իսկ գամփռը, մեծ բերան, Որպես լավ շուն ու պաշտպան, Գռմռում ու բոթբթում էր, Ով իրենից բոյով, կարճ էր: Բուլդոգն հերսոտ մրթմրթում Ու մահանա էր փնտրում, Թե ում կծի, ում հետ գզվի, Ու գամփռից հեռու լինի: Ու ամեն փեսացու շուն Հոտոտում էր իր սիրուն, Իսկ ամենա գազազները Էլ հաշվի չէին առնում սերը: Բուլդոգը սերը սրտում Հարսի տարածքն էր նշանում, Իսկ Տուզիկը խաբարբզիկ Ղժաց. - Բուլդոգն արեց չիշի՛կ: - Ա՛յ քեզ գռեհիկություն, Ա՛յ շան խայտառակություն, Գամփռն հաչեց, վրա պրծավ, Բուլդոգը թքեց, հեռացավ: Մնացին երկու հոգով, Ով համարվում էր բոյով, Գամփռը ու որսի շունը, Ու մնացած կարճությունը: Զաղար Տուզոյին բակում, Ոչ ոք հաշվի չէր առնում: Բուլտերերը հա՛ փորում էր, Որպես գիտուն որոնում էր: Բուլտ...

Մնջախաղ հույզերի

Գետը երեկ տղմոտ, պղտոր  Այս առավոտ թափանցիկ,  Գետը անկեղծ է այսօր  Ու ես գետափին բոբիկ:  Անհայտացել է անդորը,  Ժխորն է գալիս անհամբեր,  Այպես սկսվում է օրը  Ու նավակնե՜ր, նավակնե՜ր: Ու վազում են նավակները,  Այդ ձիերը ջրերի,  Նրանց բերած ալիքները  Մնջախաղ են հույզերի:  Ո՞ր սարից էս գալիս Զալե,  Դու էլբայի խաղաղ վտակ: Օտար շողքս ջրիդ թառել  Տեսնում է քեզ մինչև հատակ:  Սակայն հոսքդ չեմ նկատում,  Հոսքդ հանդարտ, անտարբեր,  Ժամացույց էս հիշեցնում,  Չես լինում խե՛նթ, անհամբե՝ր:  Դու գիտես թե ուր էս գնում,  Չկան ճամփիդ հանելուկներ՝  Ու ալիքներ էս հորինում  Երբ անցնում են նավակներ:  Կասեի տար ինձ քեզ հետ Զալե,  Ուր կան թափանցիկ ջրեր,  Ճշմարտությունն ու՞ր է Զալէ՛  Ախ թե մի տեղ նա ինձ սպասեր:  Ուստի պիտի լռեմ քեզ հետ:  Մինչև՛ անցնի մի՛ նավակ՝,  Իսկ երբ անցնի՝, ստվերս քո հետ,  Կալեկոծվի սանձարձակ:  Իսկ երբ ջուրդ հանդարդվի,  Ափ չմղվի ապարդյուն,...

Արիություն

Երկինքների գեղեցկուհի, Իմ Անահիտ աստվածուհի, Արեգակի ոսկեղեն զարդ, Հպարտ: Սերը գյուտն է աստվածների Եվ դու սիրո աստվածուհի, Տվել էս ինձ էություն. Արիությու՛ն: 09.01.2013

Հույս

Երեկոի ծանրությունը, Զգում եմ կոպերիս վրա, Կասկածամիտ լռությունը, Մթությանը ենթակա: Ու չեմ հիշում օրվա լույսը, Աննկատ էր, անցողիկ, Անհայտացել էր հույսը, Իսկ ապագա՛ն, խաղալի՝ք. November 30, 2017 0:49