- Get link
- X
- Other Apps
Posts
ԿենսաբազմաՁայնություն
- Get link
- X
- Other Apps
Երևանում 2026 թ. հոկտեմբերի 19-ին անցկացվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը (COP17): Այդ համաժողովը մեծ ազդեցություն գործեց մեր խորհրդարանի վրա, հատկապես ընդդիմության։ Մեր պատգամավորները վռազ հասկացան, որ եթե խոսքը կենսաբանության մասին է, ապա այն վերաբերում է բոլոր կենդանի էակներին և բույսերին, որ կենդանիներն ու բույսերը կապված են իրար հետ։ Օրինակ՝ եթե չլինեն որոշ բույսեր, ապա հնարավոր չի լինի պատրաստել շատ կերակուրներ։ Օրինակ՝ եթե չլինի կակաչ, չի կարելի թխել կակաչի սերմով (մակով) բուլկի։ Իսկ այն պատգամավորները, որոնք գիտեն՝ ինչպես իշմար տալ (իշմար՝ հասկացնել, ենթամշակութային սլենգ, օգտագործվում է ընդդիմադիր պատգամավորի կողմից), այդ պատգամավորները մտածեցին, որ COP17-ն Հայաստանում անցկացնելով՝ միջազգային հանրությունը իրենց իշմար է տալիս՝ պաշտպան կանգնել ձայների բազմազանությանը, խթանել բազմաձայնությունը։ Եվ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պետք է լինի բնության մեջ։ Բնության մեջ կենդանիները ձայներ են հանում տարբեր պատճառներով. գայլը ոռնում է, կատուն մլավում է, շունը ...
Առաջին ձյունը
- Get link
- X
- Other Apps
Առաջին ձյունը անհույս է իջնում, Արդեն դալկացած ճյուղերի վրա, Առաջին սիրո մասին է պատմում, Շուտով կհալվի ու կչկանա։ Չի զարդարի ծառերը ճերմակով, Ու չի պսպղա սառնամանիքին, Ու գարունը իր տաքուկ շուրթերով, Չի տանի նրան իր ծաղկող այգին։ Իմ ընկերներն են այդ փաթիլները, Ես ամեն մեկին ասում եմ բարև, Նրանք լավ գիտեն իմ հեռու սերը, Ու բերում են հազար, հազար բարև։ Ցնորք է կարծես ձյունը առաջին, Կարծես առաջին համբուրն է ձմռան, Դրախտային է այդ ժամանակը, Առաջին սիրո նման։
Կոշիկի խաշը կամ բլեֆ
- Get link
- X
- Other Apps
Խաշը հայերիս համար ավելին է քան ազգային ճաշատեսակ, դա մի «արարողություն» է, որին նախորոք պատրաստվում են, հյուրեր են հրավիրում և ինչոր տեղ անձամբ ինձ այդ ամենը աղոտ կերպով հիշեցնում է մեր հեթանոսական շրջանի ինչոր արարողություն, դա երևի գենետիկական հիշողություն է: Իհարկէ խաշը ընդհամենը ճաշատեսակ է, բայց ինձ թվում է թե խաշը ուղղակի կապ ունի զոհաբերության հետ: Բոլոր դեպքերում մենք զոհաբերության ենք ենթարկում մեր ստմոքսը)), վաղ առավոտյան այն ծանրաբեռնելով նման ծանր ու կոլորիդներով գերհագեցած կերակուրով: Որպես արարողութուն, խաշը ունի իր կոնկրետ սեզոնը - ձմեռը, ճաշակելու ժամը - առավոտյան, մատուցման ու ճաշակելու յուրահատկությունները և յուրաքանչյուր խաշի երկրպագու այս ամենը անում է յուրովի: Գագոն խաշի մեծ վարպետ էր, չնայած այդ ճաշատեսակի բավականին պարզ ու հասարակ պատրաստելու ձևին, կա բազում նրբություններ, որոնց շատ լավ տիրապետում էր Գագոն: Խաշը Գագոյի համար գիտություն էր, ավաղ ավարտված գիտություն, քանզի նրա համար այլևս ո...
Ինքնանկար
- Get link
- X
- Other Apps
Ջահել օրերս այրեցի խելառ, Ինչպես կամեցա, ինչպես պատահի, Ու չեմ կրկնել երբեկ ոչմի բառ, Օրս հայտնություն ու գյուտը դարի։ Հետապնդում է նա ինձ ամեն օր, Ջահելությունս, որին այրեցի, Գուցե տարիներն այնքան են անզոր, Որ ժամանակը սոսկ մի կույտ փոշի։ Ու կախարդում է հեռու բաղձալին, Երազանքներս շնչում են կարծես, Իմ ընկերը միշտ եղել է քամին, Միշտ որոնում է ու շտապում ինձ պես։
Ջինը օղու շշից
- Get link
- X
- Other Apps
Վանոն մի շիշ օղի էր գնել, չգիտեր ում հետ խմեր, երկար չմտածեց, հասկացավ որ ամենալավ ընկերը էդ գործում հենց շիշն է։ Ու Վանոն մի լիտրանոց շիշը դրեց սեղանին, նստեց դիմացը, և սկսեց խոսել շշի հետ։ – Շիշ ջան, աշխարհի ամենալավ բանը քո մեջ է, հիմա ես քեզ կբացեմ ու ամեն ինչ լավ կլինի։ Վանոն շիշը բացեց, հրա՛շք, օղու շշից դուրս եկավ մի հարբած ջին։ Ջինը հազիվ էր ոտքի վրա կանգնում, բայց լավ հասկանում էր որ ինքը ջին է և պիտի էս օղին խմողի բոլոր ցանկությունները կատարի։ ԵՎ ջինը խոսեց։ – Լսոոււ՜մ եմ քեզ իմ տիրակա՜լ, քանի՞ շիշ օղի՜ էս ուզում։ – հարյու՛ր։ – Խնթրե՜մ։ Հարյուր շիշ օղին շարվեց Վանոի սեղանին։ Վանոն երախտապարտ նայեց ջինին և ասաց։ – Դե նստի էս հարցը լուծենք, մենակ մի կտորէլ ուտելու բան բեր։ – Խնթրե՜մ Սեղանը լցվեց տարբեր տեսակի համեղ ուտեստներով։ Ջինն ու Վանոն սկսեցին իրենց խնջույքը և հենց այդ պահին դուռը թակեցին։ Վանոն հյուրնկալ դուռը բացեց։ Նրա դիմաց հայտնվեցին երեք ոստիկան։ – Դուք ձերբակալված էք, խանութը թալանելու համր։ – Ի...
Հավասարաչափ քսմսվող շարժում
- Get link
- X
- Other Apps
Ասում էք ֆիզիկները թե՞ լիրիկները՞. խնդրեմ, ֆիզիկները պոեզիաի միջոցով դժվար թե որևէ բան բացատրեն։ Մենակ պատկերացրեք պոեզիաի միջոցով բացատրել Նյուտոնի երրորդ օրենքը))) բայց ինչքա՜ն օգտակար է ֆիզիկան որևէ երևույթ բացատրելու համար, էնքան հարմար է, որ կարծես ֆիզիկան, որպես գիտություն, նախ մարդկանց հարաբերություններում օրինաչափությունները իհայտ բերելու համար է։ Ֆիզիկայի որոշ օրինաչափություններ շատ օրրինաչափ են մարդկանց հարաբերություններում: Օրինակ ֆիզիկայում կա հավասարաչափ արագացող շարժում հասկացությունը: Մեր ֆիզիկայի ուսուցիչը, Պարոն Սաֆարյանը դա կհաստատի։) Բայց մարդկանց հարաբերություններում այդ շարժումը հաճախ վերածվում է հավասարաչափ քսմսվող շարժման: Ամեն ինչ շատ պարզ է, ըշտը եթե հավասարաչափ արագացաող շարժման ժամանակ մարմինը հավասարաշափ թափ է հավաքում, ապա հավասարաչափ քսմսվող մարդը գնալով իր դիրքերը բարելավում է որևէ բնակավառում: Հավասարաչափ քսմսվող շարժումը շատ նկատելի է պաշտոնյաների մոտ, էստեղ բացատրելու բան չկա, Սևակը վկա, ամեն ինչ ասել է են դիտմամբ նարդի տարվողների ու աշխարհի շալ...
Հիմա
- Get link
- X
- Other Apps
Ձմեռ 1979 Գլխիս մազերի քանակը Հեշտ է հասշվել, և դա վատ չէ, Անհայտանում է սպիտակը Գանգատուփս ալեհեր չէ։ Ալեհեր է մեր ձմեռը, Մեր հեռու ու տաք ձմեռը, Երբ ձյան ֆոնին, կարմիրն հագիդ, Նկարում էի քո ոտքերը։ Նստած կրակի կողքին, Կարմիր, երկար գուլպաներով, Էդ իմ սերն էր քո հագին, Որ կարած էր կրակով։ Այրում էի քեզ հայացքով, Կրակի կայծկլտուն շնչով, Չգիտեմ խենթ թե միամիտ, Նայում էի ոտքերիդ։ Քո հայացքը ձյուներին Ձյուների պես դու մաքուր, Կարմիրը քո ոտքերին, Հմայվել եմ ես ու լուռ։ Չեմ ասի թե դա երեկ էր, Կամ թե տարիք, հասակ չկա, Բոլոր մեղքերս հիմա է, հենց ասյ պահին, հենց հիմա։
Խորհրդարան 2023
- Get link
- X
- Other Apps
Վերջերս պատգամավորները խորհրդարանում ինչոր դիսկոմֆորտի մեջ են, ազատ և արագ չեն կարում տեղաշարժվել, մեկը մեկին դիմելիս ձեռքն է վնասում կամ շնչառության հետ կապված խնդիրներ ունեն։ Ուստի հաստատ ասում եմ, որ թավշյա խորհրդարանում հարկավոր են թավշյա նորմեր թավշյա պատգամավորների համար, և ոչ միայն նարանց այլ բոլորի, ովքեր թավշյա չեն, դաշնյա են կամ հաշնյա, կարևոր չէ, բոլորը պետք է հանձնեն առողջական վիճակը հաստատող նորմատիվներ խորհրդարանում աշխատելու համար։ Եվ այսպես, առաջին նորմատիվը. Պատգամավորի գլուխը պետք է լինի բավականին փափուկ, ասենք բռնցկամարտով պարապելու տանձաձև թեփով լցված պարկից ոչ ավելի ամուր, չնայած գլուխների ու էդ պարկերի պարունակությունը իրարից շատ չեն տարբերվում, բայցևայնպես հարկավոր է հետևել որ գլուխները արդ պարկերի նման լինեն փափուկ, որպեսզի եթե մի պատգամավոր բռնցքով հարվածում է մյուսի դեմքին, ձեռքը չվնասվի, ինչպես պատահեց վերջերս և պատգամավորը իրավացիորեն գանգատվում էր։ Պատկեարցրեք ձեռքը վնասված պատգամավոր, ինչպե՞ս է հաշվելու ստացած պարգևվավճարը, պրիստիժը, պատգ...