Posts

Ախ մերիկ

Գիտեմ, գիտեմ անուշ քույրիկ, Ինչու՞ է ձայնտ դողում, Երբ ասում էս ա՛խ մերիկ, Գիտեմ ի՛նչ էս փափակում: Մոր բաժինը զրկանք է, Գիրկն արեվշատ ու տաք է: ինձ էլ մաման օրօրել Ու նույն երգն է երգել. -Երգել եմ երգտ, երազտ իղձտ, մուրազտ, Քեզ հետ սպիտակեց մազս, խոսիր իմ սազս... 1990

Պահածոի առեղծվածը:

Նվիրվում է պահարանում հայտնաբետված ծիրանի կոմպոտին Ընդհանում էր երկար մի նիստ Այնտեղ մութ էր ու անհանգիստ Դրված էին պահածոներ Ու լսվում էին անկապ ձայներ Մեկ գոռում էին վա՛յ – վայ՛ հասի՜, Մեկ էլ խանձված հո՛տը մսի: Դա կուխնյաի պահարան չե՛ր, Քարանձավ՛ էր մութ ու անստվեր Ուր իրար կողք շարված շշե՜ր Պահածոնե՜ր, պահածոնե՜ր: Ամեն մեկը իր մանդաթով, Օգտագործման տարով, թվով, Եվ ահա մի անհայտ սրվակ, Որը ունի լոք մի «գտակ», Ամուր փակված մի կափարիչ Ու վե՛րջ, ոչ գի՛ր, ոչ թի՛վ, ոչի՛նչ: Անհայտ է թե երբ է փակվել Բաղադրությունը չի նշվել Եվ ի՞նչ հատկություններ ունի Որը ոչ մի սնունդ չունի «Մարսողական համնակարգի» Պահարանի երկրորդ շարքի Միակ զենքը ընդեմ չարքի Հենց նրա մետջ պիտի լինի Ի՞նչ կա այնտեղ, ի՞նչ է պահված Հարցերի հարց, հարցերի հարց: Թե ուզում էս իմանալ, բա՛ց։ Ես բացեցի սաստիկ սոված, Կոմպո՛տ, ահա՛ գտնվածը, Պահածոի առեղծվածը: 01/29/2012

Սերս

Սերս խենթ ու միամիտ, Կասկածամիտ է հիմա, Երբ նայում եմ աչքերիդ Կարծես ասում են, գնա՝: Գուցե ի՞քս եմ փախչում, Կասկածու՝մ եմ, չգիտե՝մ, Բայց ժպիտ կա իմ սրտում. Ե՛րբ ուզենամ կսիրեմ, Ես ի՞նչ անեմ... *** Հազար տարի առաջ ես սիրում էի քեզ, Մի ժամ առաջ էլ դեռ սիրահար էի, Ու ինձ թվում է դու արդեն գիտես, Ե՞րբ պիտի ես քեզ դավաճանեի: 2005

Կիրակի

Առավոտ էր, արևշատ էր կիրակին Մի շատախոս կին Կարճ պատասխանեց ծերունու հարցին, Անհեթեթ հարցին, Որ խոհեմությամբ դրեց ծերունին Արևի հորինած լույսի նժարին, Ծերունին նստած ծառի հովին Ամեն մի բառ մերում էր կյանքին Ամեն մի բառ ժամանակի թևերին, Տա՛ր, գնա՛ ու մերվիր լույսին, Գուցե բա՞ռն է կյանքի իմաստը, Մարդու կյանքի: Գուցե դա ծա՞ռն էր իմաստության, Մարդասիրությա՞ն: June 8, 2014

Վաղ աշուն

Առաջին ցողն օգոստոսի Ընկավ վարդի թերթերից, Ինձ ասացիր մոռացի՛, Բաժին չունենք մենք կյանքից: Ցողը մաքուր արտասուք է, Վարդի թերթից ընկավ վար, Իմ սերը վաղ աշուն է, Չվող թռչնի սիրահար: Մորեխի ձայն հովերի հետ, Կարծես ժամերն է հաշվում, Ճամփի կեսից ես դարձա հետ Անցած օրերն եմ հիշում: Ցողը մաքուր արտասուք է, Վարդի թերթից ընկավ վար, Իմ սերը վաղ աշուն է, Չվող թռչնի սիրահար: 2005

Իմ սերը

Իմ սերը պոկած վարդի նման է Այ նանե - նանե, յարանե, Գնչուն թափառող սիրո գուշակ է, Իմ հանելուքը նրա համար չե, Գնչուն տխուր է, ու անգուրգուր է, ճամփեն հեռու է... Իմ սերը պոկած վարդի մնան է, Որի ժամերը արդեն հաշված են: Ինչու են ասում թե ջուրը կյանք է, Ջուրը իմ վարդի մահվան ծառավն է, Սերս ծառավ է, հեռվի համար է, ու անկատար է... Սերն իմաստության միակ վկան է Իմ սերը պոկած վարդի մնան է... 23.06.2006

Քաղաքական բասկետբոլ

Խլեզներն ու ընձուղտները Բասկետբոլ էին խաղում, Նրանց անհաշտ զեղումները Բանավեճ էր հիշեցնում: Խլեզները ֆշշում էին Վա՜խ իմ պոչը, իմ քամակը, Ընձուղտները դոփում էին, Որոնում էին գնդակը: 15.03.2008

Գիշերը սև ու դեղին

Գիշերվա սև աչքը մթում, Դեղին լամպի շղարշով, Իմ պատուհանից է նայում, Ինչպես անքնության բով: Մոթն այդ բովի մեջ սուզվում է, Ու դառնում սևադեղին, Գիշերվա սև որ թախից է Ու բաժանման ճիչ, դեղին: Իսկ երբ լույսերը զարթնեն, Օրս մի սպիտակ երազ, Աստղրն աչքերը փակեն, Ինչպես անկատար մուրազ, Վերջին հևքը լռության, Տերևների շշուկներ, Ինձ կշշնջան, անցան, Անցան և երազ, և սեր: Ու արևը կարծես ճրաք, Որ հազիվ է պսպղում, Իսկ ուռենու ճյուղերի տակ, Ըստիս գիշերն է ննջում: Գիշերվա սև աչքը մթում, Դեղին լամպի շղարշով, Իմ պատուհանից է նայում, Ինչպես անքնության բով: 1994

Մկան մտքինը

Իրենից գոհ, շախով-շուխով, Կենտրոնական շքամուտքով, Հին բազկաթոռի տակից Մուկը հելավ իր ծակից: Հպարտ նայեց չորս բոլորը Վարագույրի հետևից, Կտրուկ պոկեց գետնից փորը, Դուրս եկավ ընդհատակից: Անցավ սառնարանի մոտ. - Գրո՛ղը տանի, ո՛չ մի հոտ, Չէ՛ որ այստեղ երշի՜կ կա, Ահա թե ինչու՛ էմ ես հակա՛: Չեմ վախենում ո՛չ մեկից, Ես խո՛սք ունեմ ասելու, Հացամանը ինձանից Արդյոք ու՞ր էք պահելու: Հրես ելնեմ սեղանին Ճշմարտությունն ասելու Ու տե՛ս թե տան տիրուհին Ո՛նց է վախից ճչալու: լեզուն կապ է ընկնելու, Թավալվելու է իմ դեմ, Ես` անչափ վախենալու, Պիտի տիրուհուն ներեմ: Ելնեմ մտնեմ իմ ծակը Կամ բազկաթոռի տակը Ու տակից եմ ծակելու, Աթոռն ի՛մն է լինելու: ԵՎ ա՛յսուհետ գիտեցե՛ք, Ծակս էլ չսվաղե՜ք, Կրծել, ծակելն ինձ համար Միշտ եղել է խաղ ու պար: 05.12.2007

Լուռ էր

Եկավ ու գնաց, Մուսան էր, լուռ էր ու խոհեմ, Մտքիցս կախված Հանդարտ ճոճվող մի խոսք ունեմ: Ու միապաղաղ ճոճվու՜մ է, Ու իմ վրա ծիծաղու՞մ է, Գանգս հևում է, Գայթակղվել է, շիկանում է: Ու մը՜-տա՜-ծու՜մ է: Ու մեկը չկա, որ ասի, Թե պատահում է, Ուստի ինքս ինձ ասեցի. Քեզ ո՞վ ասեց սիրահարվել, Սուզվել ծովը հույզերի, Ու փորձում էս հաղթահարել Ձգողության ուժը երկրի: Քո բախտը բերի՝ Չպառաված երիտասարդ, Պղտոր ջրերի Զոխլալ ալիք մի ակնթարթ: Չե՛, իզուր էր, Սա չեի ուզում ասած լինեի, Մուսան լուռ էր, Պիտի նրան լուռ լսեի: 10 .10.2007

Սերը երազ

Վաղ թե ու՛շ անցողիկ սեր, Գոնե մի հուշ թող հոգուս մեջ, Գոն՝ե գեղեցիկ խոսքեր, Որ զարդարեմ կյանքիս մի էջ: Մի գուցե ես որոնու՞մ եմ, Կորցրել եմ որ գտնե՞մ, Գուցե խելագարվու՞մ եմ, Չգիտե՝մ: Գուցե սերը երա՞զ է, Մի գիշերվա պատմությու՝ն, Երկնային հորինվա՝ծք է, Գարնան վաղամեռիկ ձյուն: 1994

Մարտ Հայերեն

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա. Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն Ավանդել է ազատություն, Հայոց հողին լու՛յս եղիցի, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: Սիրտս վահան սուրբ Մաշտոցին, Զիմաստության առաքելին, Սուրս հու՛ր է կայծակների, Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի: Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա, Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա Ամպից իջած անվախ բազեն Մարտնչում է մի՛շտ Հայերեն: 01.02.2006

Դեմոկրատիաի պատը

Էս աշխարհը փոքր է, Մեր բակի չափ է, Կամ մեր բակի պես մեծ է, Ինչ որա է, Մինչև դեմի պատն է: Պատից էնկոմէլ է աշխարհ, Բայց ո՛չ բոլորի համար, Այսինքն բոլորի համար, Բոլորի՛, ով ունի դոլլար: Պատից էնկոմ շուկա է, Ասում են տերը հսկա է, Մի ոտը առ է մյուսը ծախ, Առնում ծախում է աջ ու ձախ, Շատ հարուստ է ու անվախ, Մենակ գլուխն է մի քիչ կախ: Շատ բաներ կան պատից էնկոմ, Գարեջուր, ողի, վիսկի, ռոմ... Պատից էնկոմ ամեն ինչ կա, Ուզածիդ պես կյանք, ապագա: Լսել էմ ,էդ պատը արդեն Պիտի ընդմիշտ գլոբալացնեն Ու բոլորս մեկի նման Պատրաստվում ենք գլոբալացման: Մեր բակն արդեն գլոբալ բակ է, Մեր տրանսպորտը մի գլորակ է, Մի գլորակ տասը վարորդ, Էն էլ մեկը մեկից ձախորդ, Այսինքն ո՛չ, ձախորդ չեն Ուղղակի ուրիշ ճար չունեն, Մեղավորը էդ պատն է, Ի՞նչ ասես, դեմոկրատիա՛ է, Ուղղակի էդ ճամփան ազատ Տանում է ուղիղ դեպի պատ, Ո՜վ հետևի գլորակի՛ն Պիտի գնա ծեփվի պատին: Ասում էմ էդ պատը քանդե՛մ Ազատ, հպարդ շուկա հելնեմ, Ու՞մ է պետք էդ ճամփան ազատ, Որ տանում է դեպի պատ: Որ տեսնես ու գիտենաս Գլուխդ ո...

Ներքնաշորերի պատմաբանները

Ամերիկյան գիտունները «Նորագույն» պատմաբանները, Հոտոտում էին իրենց բեռը` Չարենցի՜ ներքնաշորերը: Բեռը տարել հասցրել էին Իրենց որջը, Ամերիկա՜, Ու մե՛կ առ մե՛կ շարել էին Ամենը մի բարձի վրա: Մի անլվա անդրավարտիք Զննում էին ինչպես մասունք, Իսկ բանասեր ինչ որ մարդիկ Գտնում էին խոսքի ակունք: Ու ցնծում էին, ուրախանու՜մ, Ու գտնում՝ էին ընդհանրացում, Չէ՛ որ ամեն մեկը ուներ Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝, Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր: 31.03.2009

Հպա՛րտ է մայրը

Հեթանոսական տուրք է մասուցվում, Հիշատակում են ընկած քաջերին, Կյանք են արարում, երգում ու պարում, Ցնծերգ է թառել Հայոց լեռներին: Ու սեղան է, որ վերջ չունի, Տղոնցն օղի, կանանց գինի, Ընդունելի մատաղ լինի: Լեռնեցիները մատաղ են տալիս, Քրիստոնեական արարողությամբ, Ընկած զինվորի մայրը չի լալիս, Հպարտ է մայրը, բեղված օրհնությամբ: Հպարտ է մայրը իր զավակներով, Հպարտ է կյանքը անվախ պայքարով, Հպարտ է Հայը Հայոց աշխարհով, Հազարամյակներ հնչող երգերով: Հպա՛րտ է մայրը: 5. օգոստոսի 2007թ. Սահմանամերձ Կոթի գյուղ, Հայաստան:

Վերի թաղի Օնիկը

Ես երբեմնի կգամ Փարիզ, Կգամ կորած ղշի պես, Հեռվի սեր է թառել մտքիս, Սիրտս արել երկու կես: Ես գիշերով կգամ փարիզ, Կգամ վերի ճամփեքով, Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս, Հենց իմ յարիս տան մոտով: Հենց որ դարից իջնեմ վար, Կանգնեմ Փարիզի մեջտեղը, Կասեմ ես հո՛ս եմ աշխա՛րհ, Աիժմ գիտցե՛ք իմ տեղը: Վերի թաղի Օնի՛կն է հոս, Անձամբ ինքս եմ ժամանել, Անցել հազար դար ու փոս, Եկել Փարոզ եմ հասել: Ու թող ամբողջ հրապարակը, Հավաքվի որ ինձ լսի, Մենակ պառավ Արուսիակը, Հանկարձ ենտեղ չլինի: Էդ օրիորդից վախենում եմ, Նորից մի բան կմոգոնի՛, Արուսիակին ես լավ գիտեմ, Կասի Օնոն փող չունի: Հետո ի՞նչ որ փող չունի, Փարիզը փողո՞վ են սարգել, Բա անմահական Վիյոնի Մտքերը ո՞վ է գնել: Թէ մտքերը ոչինչ չարժե՞ն, Ու խանգառում են ապրել, ես դժգոհ չեմ որ իմ սրտեն, Պոետի քար են կախել: Ես գիշերով կգամ Փարիզ, Կգամ վերի ճամփեքով, Մեր գյուղ էդ ճամփով եմ գալիս, Հենց իմ յարիս տան մոտով: 14.08. 2005

Տարան խորամանկները

Ճամփեզրի լապտերները Սուզվել են գետի հատակ, Տարվե՝լ է նրանց տերը Թղթախաղի ժամանակ:, Էլ ուրիշ կերպ չես ասի, Լապտերները տարվե՝լ են, Երբ կազինոն կփակվի՝ Իսկ քո փողերն այնտե՝ղ են: Ու դու կանգնած գետափին, Հոսո՝ղ ջրում լույսերը, Մտածում ես այդ մասին, Տարվե՝լ են լապտերները: Խորտակվել են լույսերը, Բայց շողում են ջրերը, Իսկ իմ վերջին փողերը, Տարան խորամանկները: 01.03.2004

Թախտաբիտիները

Քամակն ի վեր, դեպի գոտի Հելան երկու տաղտաբիթի, Մեկը կուշտ էր, մեկը սոված, Մեկը անկիրթ, մեկը՝ կրթլված, Կրթվածն ասաց անկիրթին. - Լսե՞լ ես դու իմ մասին, Գիտես, որ իմ նախնիները, Ջայլամներն են ու սագերը, Անկիրթն ասաց. –Այ քեզի բան, Բա էդ սագերը ու՞ր թռան, Ինձ պես թաղտաբիթի դարձան, Վկա միկրոտեխնոլոգիան, Ի՞նչ է, չափս դուրդ չեկավ, -Ոչ, բանը չափի մեջ չի բնավ, Օրինակ իմ նախնիները, Փղերն են ու ընձուղտները, - Հա, չափերը կարևոր չեն, Կարևորը օրգաններն են, Թե քո նախնին փիղն է եղել, Բա կնճիթդ ի՞նչ ես արել, - Ի՞նչ ես ուզում ասած լինես, Ինքդ ջայլամի նմա՞ն ես, - Բա ոնց, մի՞թե չես նկատում, -Ու ջայլամի կիրթ զավակը Գլուխը խոթեց քամակը, Հետո ասեց.- Տեսա՞ր ընձո՛ւղտ, -Իսկ ընձուղտը թաթերը ջուխտ Կպրշկել էր չաղ քամակից Ու չէր տարբերվում ջայլամից Ու որպես կիրթ ու մեծ թռչուն Շորի ծալքում դրել էր բուն Տեղը տաք էր ու շատ հարմար, Չորս բոլորը ամեն ինչ կար, Եվ գիտական տեսակետից, Միկրոտեխնոլոգիայի կողմից, Դա դեռ բնավ ամեն ինչ չէ՛: 05.02.2004

Պալիտիկական Դարվինիզմ

Հայտնի է որ դարերն ի վեր Մարդիկ ստեղծում են նոր կարգեր, Ընտրում են ու ընտրվում, Այդպես իրենց լավ են զգում: Չարլզ Դարվինն այս առումով, Ճամփի փող էր ճարել պարտքով, Կատարում էր ճամփորդություն, Շուրջերկրյա քննարկություն: Տարբեր տեղեր կարդաց թերթեր, Գրի առավ տարբեր լուրեր, Որ որոշի ով է լավը Ու ամենա բարձր խավը: Նա գտավ, որ աշխարհիս տակ Կա չորս տարբեր մարդու տեսակ, Ու Դարվինն ուզեց պարզել, Ով ինչպե՞ս է առաջացել: Տեսա՛վ, որ տարբեր խավեր, Հագնում են բամբակյա շորեր Բայց տածում են տարբեր մտքեր Ահա թե ինչ պիտի պարզվեր: Նման տարբերությունները, Հագած շորը կամ մտքերը, Կապված են կերակուրի հետ, Պնդում էր մի պահեստապետ: Գենոֆոնդի զարգացմանը, Մարդու ինքնահաստատմանը, Մեծ նպաստում գործեց մոդան, Հետամնացները փախան: Հետզհետե մարդկանց միջից, Ով շուկայից, ով փողոցից, Ջոկնվեցին ընտիրները, Դե բերեք մեր աթոռները: Ըստ զորության տիրող կարգի, Ու նմանությամբ տեսակի, Ձեռք բերեցին հաջողություն, Ու առօրյա հարմարություն: ԵՎ բնական օրենքներով, Փողի, ծանոթի միջոցով, Առաջ...

Խամաճիկներին

Հեգ ժողովրդի ջղերը լարվել, Ձգվել են սազի լարերի նման, Խամաճիկները երգ են հնարել, Որ լսողները լսեն, զարմանան: Ու հանպատրաստի խաղեր են ասում, Ու նվագում է ջղերի վրա, Կարծես թե քանթրի երգ են մատուցում, Լ՛ավ են մատուցում, լա՛վ է, խոսք չկա: Աճպարությունը արվեստ է արդի, Աճուրդ մարդկային ու պարզ հույսերի Ուր` ապագան են հանել աճուրդի, Դրել սեղանին վաշխառուների: June 25, 2013 13:11

Կատուների փառատոնը

Ամեն տարի նույն տեղում, Փետրվարի վերջերին, Կատուներն են հավաքվում, Օպերայի տանիքին: Կազմակերպում են համերգ, Երգում են միայն սիրերգ, Կատուների փառատոն, Կտուրը մեծ երգեհոն: Ամոռե մռ, մյաու-մռ, Ամեն կատու մի գամփռ, Մռմռում են մոն ամուռ, Սիրուց մնացած մի բուռ: Ամեն կատու մի թավուր, Բազմանշան սանրված, Կամ ականջն է տվել տուր, Կամ էլ մռութը ճանկած: Փիսոներին են գովում, Դեպի գարուն են կանչում, Ժանգոտ կատուն հրակեզ Արդեն հաչում էր շան պես: Իսկ երբ ժանգոտ, կյաժ կատուն Շեկ փիսոին տիրացավ, Ամենասև ու ազգուն Կատուն խիստ ջղայնացավ: Սիրո երգիչ սև կատուն, Որպես սիրո մեծ գիտուն, Պոչի ծերից մինչ մռութ, Կյաժին թողեց առանց բուրդ: Կյաժը որպես մեծ տաղանդ, Տարորինակ ձայն հանեց, Տանիքն արեց քար ու քանդ, Բայց յարից չբաժանվեց: Ուրիշ երգեր էր երգում, Չբլախ Չալո էին ասում, Չնայած որ հեչ չալ չեր, Բայց դա ոչ ոք չգիտեր: Որովհետև գույն չուներ, Բայց դա էլ կարևոր չեր, Արվեստի հետ կապ չուներ, Կատու էր, պիտի երգեր: Ամոռե, մռ, մյաու – մռ: 17.03.2004

Բոշաներին

Նրա խնջույքը ճոխ պիտի լինի, Փառքն ու պատիվը փող պիտի լինի, Նրան հարգողը գող պիտի լինի, Նրա սիրտը միշտ դող պիտի լինի, Նրա նվվոցը կոչ պիտի լինի, Նրա շան թուլեն ջոջ պիտի լինի, Պոչը կկտրի որ զոռբա լինի, Պապալոի մոտ միշտ քյօռպա լինի, Պիտի բիթի, բիթի՛ լինի: Բայց այսուհետ, չպիտի լինի: 10.02.2013

Արևելյան բեիսբոլ

Թղթախաղի վարպետ Ջոն, Բեիսբոլի փայտ էր ճարել, Իսկ Բաղդատի դուտ Սաքոն Թուխտ խաղալ էր սովորել: Ջոն փայտով էր թուխթ խաղում, Բայց ում կողմից չգիտեր, Երկմտում էր, կասկածում, Թե ում գլխին փետն իջներ: Որովհետև չգիտեր, Թուխթ է խաղում թե բեիսբոլ, Ու չգիտեր ինչ ասեր, Oյինը իմն է, թէ՛ գոլ: Եվ դա շատ բնական էր, Որովհետև նոր խաղ էր, Մերձարևելյան բեիսբոլ Իսկ Ջոն ասես մի բոբոլ: Թերևս նոր բան չքար, Շատ սովորական խաղ էր, Ուժերը անհավասար, Պարզ է ով պիտի հաղթեր: Իսկ դրվածքը այդ խաղի, Չի որոշում շա՛տ թե քի՛չ, Ինչպես օրենքը փողի, Կամ ամեն ինչ կամ ոչինչ: Ջոն ուզում էր բոլորին , Փետով մի լավ քոթակեր, Բայց բոլորին միասին, Դնքստելը դժվար էր: Ու Ջոնը ընտրեց մեկին, Քեռծված ուղեղ Սաքոյին, Որ խոսում էր անվավեր Ու իր հետ համաձայն չեր: Տարավ բերեց առռը հա, Դիզ Սակոյի ճակաթին, Սաքոն մնաց փայտացած, Ինչպիսի՛ դիփուկ հարված: Սաքոն լռիվ բթացավ, Իսկ Ջոն էլ չհապաղեց, Հպարդ առանց դառդ ու ցավ, Տուզը թևից դուրս քաշեց: Հետո մյուս կոզրները, Ու Ջոն հանում էր թղթերը, Դամեն, վալ...

Լռություն

Փորձիր ըմբռնել լռության լեզուն, Փորձիր գուշակել իղձերը նրա, Եղիր նրա պես խորիմաստ խոհուն, Եվ այդ մասին թող ո՛չ ո՛ք չիմանա: Փորձիր գրավել անառիկ հեռուն Ու մի վախենա դավող խավարից, Եղիր արարիչ այն մութ աշխարհում, Հորինիր շանթեր հանգած լույսերից: Եղիր միայնակ գոնե մեկ վայրկյան, Թեկուզ և լքված, թող այդպե՛ս լինի, Նվաճիր բարձրու՛նքը հպարտության, Եվ պի՛կն այդ, թող քո անունով կոչվի: Փորձիր հեռանալ անաղմուկ ու լուռ, Փորձիր թափառել հոգուտ սարերում, Որոնիր այնտեղ մի փոքրիկ մատուռ, Վաղուց այնտեղ քեզ քո խիղճն է սպասում: 1998թ.

Հիսուն տարի

Դու հետ դարձիր մանկություն, Արա հիսուն խենթություն, Ի՞նչ ասել է ծերություն, Առանց հաղթող պարտություն: Ժամանակը ի՞նչ է որ, Պառավության միավոր, Փչեմ թռնի՛, չկանա՛, Ես կյանք ապրած երեխա: Ու մեր բարձրահարկ շենքի Տանիքից ավել կախեմ, Երրորդ հարկի սիրունի Պատուհանները մաքրեմ: Որ դուրս նայի, երևա, Էլ հիսուն տարի չկա, Կա սե՛ր ու կա խենթություն, Ջահելությու՜ն, ջահելությու՜ն: 17.08.2008.