ժողովրդավարություն և մերսեդեսավարություն

Պատգամավոր գռզոյի մաշինի մեջ կռիվ էր ընկել։ Ինքը իր կռուտոյ ավտոյի մեջը նստած հաց ու սոխ էր ուտում, մեկել նորություններով դըդըըմփ, մարդիկ քննադատում են ազգային ժողովի նախագահին, որ էս նեղ հադախթա, երբ երկրում հազարավոր ընտանիքներ հացին կակա են ասում, ինչպես նշում էր դեռ ապագա վարչապետը, այսօր երեք մանետանոց լացող հեղափոխականը 200000-անոց ավտո է գնում։ Եւ Գռզոն որպես ավելի ժողովրդավար օլիգարխ քանց թե Լֆիկը, չկարողացավ անտարբեր մնալ ու անմիջապես գրպանից հանաեց իր լրատւամիջոցը ու արձագանքեց
— Բա ի՛նչ եք ուզում, ազգային ժողուի տնորենը էշո՞վ պիտի ման գա։ 
— Քիչ ժամանակ անց այս  ճգնաժամին լուծում տալուն միացավ անձամբ շեֆը, վարչապետը
— Իսկ ի՞նչ է պատահել որ, էլի էնք թանգանոց մաշնա գնել, մի հատ էլ ինձ համար ենք գնել, որովհետև էժաննոց ավտոները փջանում են, պակրիշկեքը կաչալ, սվչեկը թրջած ու ալենը միշտ անում է սուգ ու լաց, որ ման չգա ոտապաց, այսինքն պակրիշկապաց։ Բա տրամբիլո՜րը, անձամբ հինգ-վեց անգամ էդ պատճառուվ ճանապարհին եմ մնացել, հրել եմ որ ավտոն խոդի ընկնի բայց մենակ փրթփրթացել է ու խոդի չի ընկել, .. լավ է որ բնակավայրում ենք եղել։ Բա որ բնակավայրից դուրս լինեինք ի՞նչ էր լինելու,Գիտեք չէ՞, ռուգզակը ուսիդ կանգնում էս ճամփին, ձեռդ տնգում էս որ մեկը կանգնի իսկ կանգնելուց հետո քաղաք հասցնելու համար նենց գին են ուզում, որ ավելի լավ է քայլ անես ու ոտքով տեղ հասնես, էլ չեմ ասում որ ոմանք քիչ է չեն կանգնում, հլը մի հատ էլ քրֆում են ու միջամատ են ցույց տալիս։ 
— Եւ այսպես շարունակ, համացանցերում ֆլան ֆստան, այ մարդ միասնական չենք էլի հո սուտ չէ։ Այ եթե միասնական լինեինք, գռզոն ու վարչապետը կխորհրդակցեին ու կընտրեին մի էնպիսի տրանսպորտ, որ էշի նման անխափան աշխատի, որ վաշշշե չի փջանում,  բայց էշ չլինի, ավա՜ղ, էշ չլինելը դժվար գործ է էշերի համար։ Էշը որպես անխափան տրանսպորտի միջոց, միայն մի թերություն ունի, հրելով չես կարա խոդի գցես, հակառակը, էշը կարա քեզ քացի գցի եթե իշուն հրես ու փրթփրթալու փոխարեն կարա զռռա։ Մնում է մի տարբերակ, ամենաթանգանոց ավտոն, կապահովի պետության պրիստիժը համ ժողովրդավարության մեջ համ մերսեդեսավարության, համել Աժի նախագաի վաղեմի երազանքը կկատարվի։ Տեսա՞ք, մի փամփուշտով երեք նապաստակ, չէ՛ չորս, չորս նապաստակ, ձեռի հետ էլ էժան մաշնա քշող քաղաքապետին քացի կգցի, այսինքն պաշտոնից կհանի, որովհեդեվ քիչ է իշխանության թայֆից չէ հլը մի հատ էլ  շինթույլտվությունները մենակ սերժիկի թայֆին է տալիս իսկ իրենք դաժե ֆեիսբուկի պատդերժկա չեն ստանում քաղաքապետից, են լայքերը՜, լայքե՜րը, խորհրդարանչիկները այս տարի ավելի քիչ լայք են ստացել քան խոփանչիները։  Ըշտը էս երկիրը պահում են խոպանչիները մերսեդեսը քշում են խորհրդարանչիները, շեֆը պրիզնատ եղավ, ասում է միշտ էլ տենց է եղել, հա՛, իրո՛ք Հայաստանում միշտ էլ ժողովրդավարությունը համահունչ է եղել մերսեդեսավարության հետ։ 

Comments

Popular posts from this blog

Հավասարաչափ քսմսվող շարժում

Հիմա

Խորհրդարան 2023