Posts

Դեղին է դաշտը

  Դեղին է դաշտը արևի նման, Ծաղկել է կյանքը, ամառ է, հունիս, Այստեղ է ապրըւմ սերը անսահման, Դաշտը լսում է զարկերը սրտսիս:: 14, 06. 2017

Փո՛ղ է պաշտում

Փո՛ղ է պաշտում այս հիմարը,  Եվ ուզում է կանխել չարը:  11/11/2017

Ձյունը

Գիշերվա ձյունը թաքուն է իջնում, Քամին աշխարհը ներկում է սպիտակ, Կարծես այս դարի հտքերն է մաքրում, Եվ ունի ինչոր բարի նպատակ:: 27.12.2007

Առաջին սեր

Հանկարծ գալիս ես հեռվից, Քամին մազերդ անզգույշ է շոյում, Սպիտակ զգեստդ լույսերից Քիչ է տարբեվում: Սիրտս արագ է բախում, Այդ գեղեցիկը դու պիտի լինես, Չէ՞ որ հրաշք է լինում Այս բաղձալի պահի պես: Մի՞թե հիմա կգաս, կանցնես Ու կտեսնեմ, որ դու չես: August 23, 2019

Հավերժ Հայաստան

Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛ Սմբակների տակ տրորված իմ հող, Դու բոցկլտացող բի՛բն ես արևի, Լուսափայլության շողեր հորինող: Անըմբռնելի ներող ու բարի, Իմ աստվածային երկիր վանքերի, Լռության լեզուն քո խաչքարների Այբբենությունն է իմ մրմունջների: Ժայռերի կրծքին արմատներ խրող, Արևից դեղին անթառամ ծաղիկ, Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող, Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք: Շեկ արևելքի մինուճար փիրուզ, Երկինքը ցայող հույսերի հավույզ, Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան, Հույսերի օվկիան, սայաթնովական: Ու ծիրանագույն բուրաստանների Բակունցյան թռիչք գերագույն մտքի, Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛, Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜: Մատյան նաիրյան, հայոց պատմություն, Մաքառումների հիշատակարան, Մրրկահավքի երգ, վերածնություն, ԵՎ խռովահույզ, և անդենական: Ոգու կորով իմ առյուծ արծվաթև, Ոսոխի անհագ կոկորդին չոքած, Իմ փետուրը քո թևից եմ պոկել, Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված: Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի, Որտեղ պարսկական փղերն են չոքել, Հրավիրում եմ ձեզ մենամարտի, Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել: Մենք ստեղծել ենք, դու...

Արտույտ

Այսoր առավոտ իմ գործի ճամփին, Մի արտույտիկ երգում է քո մասին, Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին Արտույտը երգ է պատմում արևին: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: Քամի, դեռ վաղ է, չարթնանա՝ս, Արտույտը պատմում է երա՛զ, Թող արտույտիկը երգի՛ Հեռու ե՜րգը կարոտի: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: 07.06.2006

Շագանակները

Շագանակները ասֆալտի վրա Փռվել են ինչպես կոտրված սրտեր, Նրանց համար էլ ուրիշ սեր չկա, Այնքան նմա՜ն են: Նրանցից մեկը մեջտեղից կիսված, Անցորդը ճխլեց ու անցավ գնաց, Մի տերև ծառից կամաց շշնջաց. -Երևի իմն է Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին, Շագանակներն են ընկնում Սրտի պես գետին: Թերևս այդպես պիտի լինի, Աշուն է արդեն, Ոչինչ հավերժ չէ: Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին: 22.03.2004

Մենակություն

Ես ամենուր քե՛զ փնտրեցի, Պատահաբար մտա մարագ, Մարագ, որ ո՛չմեկինը չի՛, Թաքուն դրա՛խթ երկնքիս տակ: Ճռում է դուռը կիսաբաց, Լույսի շողեր է հորինում, Ու ես կոճղի վրա նստած Սիրո մասին մի՝տք եմ անում. Ե՞րբ է սերը գոյատևում, Քիչ-քիչ հատնելուց, այնպես չէ՞, Ուրիշ ի՞նչ կա էս աշխարհում. Կա մի կատո՛ւ, .............. որ այստեղ չէ՝: Բարեկա՜մն իմ էս մարագի, Ավա՜ղ, նա էլ է ինձ լքել: Ես ամենուր ինձ փնտրեցի Ու նորից մարագ էի մտել, Կատուն էր իմ տեղը նստել, Կատուն էլ էր դրախթ եկել: 19.04.2004

Հույս ու երազ

Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ժամանակը ինձ հետևում, Տխուր շունչը ծոծրակիս, Անհայտություն է տանում Ալիքները հույզերիս: Երկինքնե՜ր ժամանակի, Վաղ թէ ուշ կգամ ձեր մոտ Կգամ որպես գոլորշի, Իսկ ծաշիկներն ինձ կարոտ: Հոգիս հույսի արձագանք, Վար կռացած ամպի պես, Իմ շուրթերը կմնան տաք, Սիրահար անձրև որպես: Որ ամպից թափվեն հույսեր, Որ գոյություն ունի սեր, Որ հորինեն երազներ, Երգեր, երգեր, երգեր: Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ու շտապում են ալիքները չարաճճի... 22.05.2009

Սերն ու գարին

Մի նժույգ ունեմ սանձարձակ, Չգիտեմ ուր է ինձ տանում, Ու մեր հետևից աղմուք, աղաղաք, Փոշի՝, փոշու մեջ խորտակվող քաղաք: Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում. - Քեզ նոր քաղաք եմ տանում, Որտեղ գարին էժա՜ն է: - Նժուգս հաշվենկա՜տ է: ինչի՞ս է պետք էժա՛ն գարին, Տար ինձ ուր կա սերն ու բարին, Ձին ինձ վրա խրխնջա՝ց. - Այնտեղ ձրի՜ի՜ է գարին: Ա՛խ դու ախո՞ռ էս գնում, Դու ինձ ախո՞ռ էս տանում, Ճամփեդ փոխի ավանա՜կ, Ա՛ռ քեզ խթան կողիդ տակ: Իմ նժույգը զարմացավ Ու քառատրոփ սլացավ, Քամիներից սանձարձակ Թռնում էր ուրիշ քաղաք: Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին: 26.4.200

Հիշիր

Երբ պատուհանս վառվի, Ճչա՛ անդոր խավարում, Գիշերով ինձ հյուր արի, Վաղուց եմ ես քեզ սպասում: Ես կսպասեմ մինչև լույս, Մինչև արևը զարթնի, Իմ պատշկամբը անհույս Թող այս գիշեր չննջի: Թող անընդհատ շողշողա, Որպես փարոս խավարում, Որ դու տեսնես, որ դեռ կա, Մի սիրտ որ քեզ է սիրում: Երբ պատուհանս վառվի, Ճչա անդոր խավարում, Երբ ինձ թախիցը գամի, Հեռուների ճանկերում, Հիշի՛ր, ես քեզ եմ սիրում: 1985

Բայցևայնպես

Բայցևայնպե՛ս ,նա նայեց, Հայացքն ուսից նետի պես, Թաքուն, ժպտալով քայլեց, Աներևույթ էր կարծես: Որպիսի բացի ինձնի՛ց, Ուրիշ ոչ ոք չտեսներ, Կարծես կողքի ընկերոջից, Թաքցնելու բան չուներ: Ի՞նչ աստճանի գայթակղիչ է, Ստագեղեցկությունը: 1996

Դաջված երազ

Գիշերային սրճարանում, Դևն էր քնից վեր թռել, Ու իր երազն էր ինձ պատմում, Որ գլխից նոր էր փախել: Այդ երազում իմ պատկերը, Հետազոտում էր գները, Սուզված գնացուցակում , Դեռ չեմ խմում: Ի վերջո պատվիրեցի. Գինի՛, գինի՛ ու գինի՛: Կասկածամիտ մատուցողը, Նախ և առաջ ուզեց փողը: Սրբիչը ուսին կախած, Ինչպես սպիտակ ակսելբանտ, Սինին բեռի տակ ճկած, Մատուցողը խիստ պեդանտ: Արագ լուծեց իմ հարցերը, Անցավ ուրիշ սեղանի, Որտեղ քեֆ, ուրախությունը, Վճարում էր մի քեֆչի: Ասեց, ախպերն ի՞նչ է ուզում, Քեֆչին նայեց իմ սեղանին, Թե ասեր իմ գլուխն է ուզում, Իմ գլուխը կկտրեին: Իսկ հարևան սեղանին, Չաղլիկն հեծած աթոռին, Գրոհում էր սեղանը, Հաղթող ճանաչվեց չաղը: Սրճարանում կես գիշերին, Հյուրասիրված առևտուր, Իսկ չաղլիկի ճոխ սեղանին, Մի միլիոնի կերակուր: Գինուց բնավ չարբեցի, Ավա՜ղ ծամածռվեցի, Գինին սարգել էր անփորձ Ու անշնորհք գինեգործ: Մատուցողը մտածեց, Մի բաժակ գինի փրկել, Արհեստական ճանճ գցեց Գինուս մեջ, որ չէի խմել: Ճանճը արբեց, թռավ գնաց, Տզալով մի երկ՜ար կենաց Չհասկացա ինչ ասեց Ինձ գովե՞ց, թե՞ փնովեց: Մատուց...

***

Հայտնվեցիր ինչպես փրկիչ, Դու ոչ աստված ոչ հրեշտակ, Չեմ էլ ուզում , որ լինես, Քնար եմ ես իսկ դու երգիչ Հանձնվում եմ քեզ հպատակ, Ու հնչում եմ, որ երգես... 24.06.0206

Մի՛ խանգառի

Ձյան լուսամփոփ փաթիլները Դեպի գարուն են գիշերով իջնում, Կեչին պատմում է իմ սերը, Ու իմ քունը էլ չի տանում: Քամին մի տեղ պահ է մտել, Մարդու հոգու հետ է խաղում, Պաղ օդերից նետեր սարգել Ու իմ քունն է նետահարում: Թ՞ե կատակ ես անում քամի՛, Անտեղի՛ է, իմաստ չունի՛, Ե՛ս էլ ըստիս սխալվեցի, Ննջու՜մ եմ, մի՛ խանգառի: 2004