Հակաահաբեկչական սիմվոլ

 Եվրոպառլամենտի սպիկերը մեր պատգամավորին ասում է բերանդ փակիր երբ նա քննադատում է ահաբեկիչների սիմվոլը ցուցադրող թուրքիաի համար երկրորդ առաջնորդի կողմից ու հետո ներեղություն է խնդրում, ասելով, որ անգլերենը իր մայրենի լեզուն չէ։ Ըշտը ես հիմա զոռով  անգլերեն եմ սովորել, կարողանում եմ ասեմ «մաի նեիմ իզ Ակսել», լավէլ ստացվում է, բայց զգացվում է, որ անգլերենը իմ մայրենի լեզուն չէ։ Մտածում եմ, հետո ի՛նչ, ինչու՞ եսէլ  չգնամ ու եվրոպառլամենտում սպիկեր աշխատեմ։ Մենակ մի հանգամանք է խանգառում, էս թուրքերի սիմվոլներից գլուխ չեմ հանում ինչպես եվրոսպիկերը։ Չեմ հասկանում դրանց մատների կոմբինացիան շան գլուխ է նշանակու՞մ թե՞ գայլի։ Եթե շան գլուխ լինի, ապա պիտի գերմանական ավչառկա լինի, կովկասյան գամփռի ականջները չեն ցցվում։ հիմա դե արի ու հասկացի էդ ի՞նչ կենդանի է։ Ուստի եվրոպառլամենտին առաջւարկում եմ ավելի հստակ ու հասկանալի հակաահաբեկչական սիմվոլ, որը յուրաքանչյուր եվրոպացի կհասկանա թե ինչ է նշանակում։ 





Комментарии

Популярные сообщения из этого блога

Հիմա

Հավասարաչափ քսմսվող շարժում

Խորհրդարան 2023