Posts

Showing posts from 2025

Առաջին սերը

Առաջին ձյունը անհույս է իջնում, Արդեն դալկացած ճյուղերի վրա, Առաջին սիրո մասին է պատմում, Շուտով կհալվի ու կչկանա։ Չի զարդարի ծառերը ճերմակով, Ու չի պսպղա սառնամանիքին, Ու գարունը իր տաքուկ շուրթերով, Չի տանի նրան իր ծաղկող այգին։ Իմ ընկերներն են այդ փաթիլները, Ես ամեն մեկին ասում եմ բարև, Նրանք լավ գիտեն իմ հեռու սերը, Ու բերում են հազար, հազար բարև։ Ցնորք է կարծես ձյունը առաջին, Կարծես առաջին համբուրն է ձմռան, Դրախտային է այդ ժամանակը, Առաջին սիրո նման։

Գարուն

 Թռչուններն են գարունը բերում, Արարիչն է նրանց թևերին, Այս երեկո սոխակն է երգում Սեր է երգում աշխարհին։

Կոշիկի խաշը կամ բլեֆ

     Խաշը հայերիս համար ավելին է քան ազգային ճաշատեսակ,  դա մի «արարողություն» է, որին նախորոք պատրաստվում են, հյուրեր են հրավիրում և ինչոր տեղ անձամբ ինձ այդ ամենը աղոտ կերպով հիշեցնում է մեր հեթանոսական շրջանի ինչոր  արարողություն, դա երևի գենետիկական հիշողություն է: Իհարկէ խաշը ընդհամենը ճաշատեսակ է, բայց ինձ թվում է թե խաշը ուղղակի կապ ունի զոհաբերության հետ:    Բոլոր դեպքերում մենք զոհաբերության ենք ենթարկում մեր ստմոքսը)), վաղ առավոտյան  այն ծանրաբեռնելով նման ծանր ու կոլորիդներով գերհագեցած կերակուրով: Որպես արարողութուն, խաշը ունի իր կոնկրետ սեզոնը - ձմեռը, ճաշակելու ժամը - առավոտյան, մատուցման ու ճաշակելու յուրահատկությունները և յուրաքանչյուր խաշի երկրպագու այս ամենը անում է յուրովի:      Գագոն խաշի մեծ վարպետ էր, չնայած այդ ճաշատեսակի բավականին պարզ ու հասարակ պատրաստելու ձևին, կա բազում նրբություններ, որոնց շատ լավ տիրապետում էր Գագոն: Խաշը Գագոյի համար գիտություն էր, ավաղ ավարտված գիտություն, քանզի նրա համար այլևս ո...