Posts

Инфляция гуманизма

  Борьба Арцаха (Карабах) за существование сорвала маску человеческой справедливости.  Известный немецкий социолог пишет: «Тот, кто способствует аморальности, аморален более, чем тот, кто совершает аморальный поступок»: В этом смысле сегодня речь идет о тех, кто не упускают случая прислониться к нефтепроводу Алиева. Они более аморальны, чем человекоподобный вандал, оскверняющий тело павшего солдата. Западная цивилизация превратила такую ;;райскую страну, как Ливия, в ад, объявила запрет на полеты в небе Ливии, распространила «демократию». Почему она не объявляет запрет на полеты в небе Арцаха для защиты демократии? Есть польская пословица. «Когда неясно, в чем дело, дело в деньгах». Впервые я понимаю, в чем дело, дело не в деньгах, а в больших деньгах. Сто лет назад, после Геноцида армян(1915), Уинстон Черчилль сказал:  «В этом мироустройстве бакинская нефть дороже армянской крови». Как видим, цены не изменились, более того, они выросли. Я не знаю, сколько нефти  ску...

նոր օրհներգ . Մայր Հայաստան

Օրհներգ  Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա.  Բարձրիկ երկիր, ազատ աշխարհ Հայաստան,  Արևելյան ջահակիր էս դպրության,  Դու երգչի դալար բարդին էս Նաիրյան,  Վեր էս դու ամեն բանից երկիր Հայկյան:    Կրկներգ  Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան, Համայն հայոց սրբատեղի ու ոստան,  Մեր օջախը ու ակունքը էության,  Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:   Մեր հին ու նոր ու անթառամ քերթություն,  Տիգրան մեծի ու Վարդանանց պետություն,  Թող արևը միշտ դրոշդ փայփայի,  Քաջ ոգին մեր մեծ նախնյաց հարատևի:  Կրկներգ  Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,  Համայն հայոց սրբատեղի ու ոստան,  Մեր օջախը ու ակունքը էության,  Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:  Դու վեր հառնած դարերի կրակներից,  Մեսրոպյան գիր, ուրիշ բոլոր գրերից,  Որ զըխրատ է, ճանաչել զիմաստություն,  Ու բերում է լույս ու սեգ ազատություն:   Կրկներգ Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,  Համայն հայոց սրբատեղի ու ոստան,...

Վերք Հայաստանի

  05.05.2010 Գրախոսություն Խոսքս ուզում եմ կառուցեմ մեծ գիտնական, Խաչատուր Աբովյանի, ճակատագրի և ստեղծագործական ու քաղաքական հայացքների սերտ կապի շուրջ: Իմ համոզմունքն է. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որոշեց գրողի ճակատագիրը: Նախ ասեմ, որ ո՛չ մի հավակնություն չունեմ հայտնաբերելու Աբովյանի գերեզմանը կամ ներկայացնելու փաստեր նրա անհետացման մասին, անկեղծ ասեմ, նման հնարավորություն չունեմ, դրա համար պահանջվում է հսկայական մասնագիտական աշխատանք, որ արդեն կատարվել է շատերի կողմից և արդյունքում գաղթնիքը բացահայտված չէ: Բայց մեր աչքի առաջ է ու հանդիսանում է մեր սեփականությունը այն ամենագլխավոր փաստը, որը և հանդիսանում է նրա ողբերգական անհետացման պատճառը: Դա հանճարի գրած առաջին գիրքն է աշխարհաբարով, ժողովրդի համար, ժողովրդին հասկանալի լեզվով գրած գիրքը: Հիմնական մտքերը, որոնք արտահայտվում են Վերք Հայաստանի վեպում, չեին կարող չհանդիսանալ պատճառ, գրողին հետապնդելու համար, ուղղակի մեզանից պահանջվում է իրերը անվանել իրենց անուններով: Եթե ուզում էք, պետք է գաղթնազերցել Աբովյանի արտահայտած առաջ...

Մարդասիրության գնաճը

  Արցախյան գոյամարտը պատռեց մարդկային արդարության դիմակը:  Գերմանացի հայտնի սոցոլոգներից մեկը գրում է.«Նա՛ ով նպաստում է անբարոյականությանը, ավելի անբարոյական է, քան թե նա՛, ով կատարում է անբարոյական արարք»:Այս իմաստով այսօր խոսքը այն շնագայլերի մասին է, որոնք պահը բաց չեն թողնում Ալիեվի նավթատար խողովակներին քսմսվելու համար: Դրանք ավելի անբարոյական են, քան թե այն մարդանման վանդալը, որ պղծում է զոհված զինվորի մարմինը: Արևմտյան քաղաքակրթությունը Լիվիայի նման դրախտ երկիրը վերածեց դժողքի, թռիչքի արգելք  հայտարարեց Լիվիայի երկնքում, «դեմոկրատիա» էր տարածում, Ինչու՞ դեմոկրատիան պաշտպանելու համար Արցախի երկնքում Թռիչքի արգելք չի հայտարարում, բանն ինչու՞մ է: Կա մի լեհական ասացվածք. «Երբ հասկանալի չէ թե բանը ինչում է, ուրեմն բանը փողն է:» Առաջին անգամ հասկանում եմ թե բանը ինչում է, այստեղ բանը փողը չէ, բանը շատ մեծ փողերն են: Հարյուր տարի առաջ, Հայոց ցեղասպանությունից հետո, Ուինսթոն Չերչիլը ասեց.  Այս աշախարհակարգում Բաքվի նավթը ավելի թանկ արժեցավ, քան թե հայերի արյունը...

Մորթապաշտը

Մորթապաշտի մորթին նախշուն է, Աչքերը կանա՜չ դոլարի նման, Տիրոջը հավատարիմ շուն է, Ազատ հասարակության պաշտպան:

Դեղին է դաշտը

  Դեղին է դաշտը արևի նման, Ծաղկել է կյանքը, ամառ է, հունիս, Այստեղ է ապրըւմ սերը անսահման, Դաշտը լսում է զարկերը սրտսիս:: 14, 06. 2017

Փո՛ղ է պաշտում

Փո՛ղ է պաշտում այս հիմարը,  Եվ ուզում է կանխել չարը:  11/11/2017

Ձյունը

Գիշերվա ձյունը թաքուն է իջնում, Քամին աշխարհը ներկում է սպիտակ, Կարծես այս դարի հտքերն է մաքրում, Եվ ունի ինչոր բարի նպատակ:: 27.12.2007

Առաջին սեր

Հանկարծ գալիս ես հեռվից, Քամին մազերդ անզգույշ է շոյում, Սպիտակ զգեստդ լույսերից Քիչ է տարբեվում: Սիրտս արագ է բախում, Այդ գեղեցիկը դու պիտի լինես, Չէ՞ որ հրաշք է լինում Այս բաղձալի պահի պես: Մի՞թե հիմա կգաս, կանցնես Ու կտեսնեմ, որ դու չես: August 23, 2019

Հավերժ Հայաստան

Վայրագ ազգերի քյահլան ձիերի՛ Սմբակների տակ տրորված իմ հող, Դու բոցկլտացող բի՛բն ես արևի, Լուսափայլության շողեր հորինող: Անըմբռնելի ներող ու բարի, Իմ աստվածային երկիր վանքերի, Լռության լեզուն քո խաչքարների Այբբենությունն է իմ մրմունջների: Ժայռերի կրծքին արմատներ խրող, Արևից դեղին անթառամ ծաղիկ, Սրաթև Փյունիկ հողմեր նվաճող, Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք: Շեկ արևելքի մինուճար փիրուզ, Երկինքը ցայող հույսերի հավույզ, Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան, Հույսերի օվկիան, սայաթնովական: Ու ծիրանագույն բուրաստանների Բակունցյան թռիչք գերագույն մտքի, Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛, Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜: Մատյան նաիրյան, հայոց պատմություն, Մաքառումների հիշատակարան, Մրրկահավքի երգ, վերածնություն, ԵՎ խռովահույզ, և անդենական: Ոգու կորով իմ առյուծ արծվաթև, Ոսոխի անհագ կոկորդին չոքած, Իմ փետուրը քո թևից եմ պոկել, Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված: Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի, Որտեղ պարսկական փղերն են չոքել, Հրավիրում եմ ձեզ մենամարտի, Հրեշ թալեաթներ ու՞ր էք թաքնվել: Մենք ստեղծել ենք, դու...

Արտույտ

Այսoր առավոտ իմ գործի ճամփին, Մի արտույտիկ երգում է քո մասին, Կանաչ դաշտի մեջ ննջում է քամին Արտույտը երգ է պատմում արևին: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: Քամի, դեռ վաղ է, չարթնանա՝ս, Արտույտը պատմում է երա՛զ, Թող արտույտիկը երգի՛ Հեռու ե՜րգը կարոտի: Բարի լույս արտույտ, բարի լույս թռչնակ, Իմ կարոտ սիրտը առ թևերիդ տակ, Հորինիր մի երգ կարոտիս նման Ու երգ ասելով թռի Հայաստան: 07.06.2006

Շագանակները

Շագանակները ասֆալտի վրա Փռվել են ինչպես կոտրված սրտեր, Նրանց համար էլ ուրիշ սեր չկա, Այնքան նմա՜ն են: Նրանցից մեկը մեջտեղից կիսված, Անցորդը ճխլեց ու անցավ գնաց, Մի տերև ծառից կամաց շշնջաց. -Երևի իմն է Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին, Շագանակներն են ընկնում Սրտի պես գետին: Թերևս այդպես պիտի լինի, Աշուն է արդեն, Ոչինչ հավերժ չէ: Տերևներն են շշնջում Իմ սիրո մասին: 22.03.2004

Մենակություն

Ես ամենուր քե՛զ փնտրեցի, Պատահաբար մտա մարագ, Մարագ, որ ո՛չմեկինը չի՛, Թաքուն դրա՛խթ երկնքիս տակ: Ճռում է դուռը կիսաբաց, Լույսի շողեր է հորինում, Ու ես կոճղի վրա նստած Սիրո մասին մի՝տք եմ անում. Ե՞րբ է սերը գոյատևում, Քիչ-քիչ հատնելուց, այնպես չէ՞, Ուրիշ ի՞նչ կա էս աշխարհում. Կա մի կատո՛ւ, .............. որ այստեղ չէ՝: Բարեկա՜մն իմ էս մարագի, Ավա՜ղ, նա էլ է ինձ լքել: Ես ամենուր ինձ փնտրեցի Ու նորից մարագ էի մտել, Կատուն էր իմ տեղը նստել, Կատուն էլ էր դրախթ եկել: 19.04.2004

Հույս ու երազ

Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ժամանակը ինձ հետևում, Տխուր շունչը ծոծրակիս, Անհայտություն է տանում Ալիքները հույզերիս: Երկինքնե՜ր ժամանակի, Վաղ թէ ուշ կգամ ձեր մոտ Կգամ որպես գոլորշի, Իսկ ծաշիկներն ինձ կարոտ: Հոգիս հույսի արձագանք, Վար կռացած ամպի պես, Իմ շուրթերը կմնան տաք, Սիրահար անձրև որպես: Որ ամպից թափվեն հույսեր, Որ գոյություն ունի սեր, Որ հորինեն երազներ, Երգեր, երգեր, երգեր: Աչքերիս հույս եմ կապել, Երազ կապել աչքերիս, Գետի ալիք եմ դարձել Գարնան ձյուներն հալվելիս: Ու շտապում են ալիքները չարաճճի... 22.05.2009

Սերն ու գարին

Մի նժույգ ունեմ սանձարձակ, Չգիտեմ ուր է ինձ տանում, Ու մեր հետևից աղմուք, աղաղաք, Փոշի՝, փոշու մեջ խորտակվող քաղաք: Ձի՛ ջան, իմձ ու՞ր էս տանում. - Քեզ նոր քաղաք եմ տանում, Որտեղ գարին էժա՜ն է: - Նժուգս հաշվենկա՜տ է: ինչի՞ս է պետք էժա՛ն գարին, Տար ինձ ուր կա սերն ու բարին, Ձին ինձ վրա խրխնջա՝ց. - Այնտեղ ձրի՜ի՜ է գարին: Ա՛խ դու ախո՞ռ էս գնում, Դու ինձ ախո՞ռ էս տանում, Ճամփեդ փոխի ավանա՜կ, Ա՛ռ քեզ խթան կողիդ տակ: Իմ նժույգը զարմացավ Ու քառատրոփ սլացավ, Քամիներից սանձարձակ Թռնում էր ուրիշ քաղաք: Տեսնես էդ քաղաքում սե՞րն է էժան թե՞ գարին: 26.4.200