Posts

նոր օրհներգ . Մայր Հայաստան

Օրհներգ  Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա.  Բարձրիկ երկիր, ազատ աշխարհ Հայաստան,  Արևելյան ջահակիր էս դպրության,  Դու երգչի դալար բարդին էս Նաիրյան,  Վեր էս դու ամեն բանից երկիր Հայկյան:    Կրկներգ  Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան, Համայն հայոց սրբատեղի ու ոստան,  Մեր օջախը ու ակունքը էության,  Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:   Մեր հին ու նոր ու անթառամ քերթություն,  Տիգրան մեծի ու Վարդանանց պետություն,  Թող արևը միշտ դրոշդ փայփայի,  Քաջ ոգին մեր մեծ նախնյաց հարատևի:  Կրկներգ  Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,  Համայն հայոց սրբատեղի ու ոստան,  Մեր օջախը ու ակունքը էության,  Բիբլիական և արդի մեր մա՛յր Հայաստան:  Դու վեր հառնած դարերի կրակներից,  Մեսրոպյան գիր, ուրիշ բոլոր գրերից,  Որ զըխրատ է, ճանաչել զիմաստություն,  Ու բերում է լույս ու սեգ ազատություն:   Կրկներգ Փա՛ռք քեզ անշեջ, Արարատյան Հայաստան,  Համայն հայոց սրբատեղի ու ոստան,...

Առաջին սերը

Առաջին ձյունը անհույս է իջնում, Արդեն դալկացած ճյուղերի վրա, Առաջին սիրո մասին է պատմում, Շուտով կհալվի ու կչկանա։ Չի զարդարի ծառերը ճերմակով, Ու չի պսպղա սառնամանիքին, Ու գարունը իր տաքուկ շուրթերով, Չի տանի նրան իր ծաղկող այգին։ Իմ ընկերներն են այդ փաթիլները, Ես ամեն մեկին ասում եմ բարև, Նրանք լավ գիտեն իմ հեռու սերը, Ու բերում են հազար, հազար բարև։ Ցնորք է կարծես ձյունը առաջին, Կարծես առաջին համբուրն է ձմռան, Դրախտային է այդ ժամանակը, Առաջին սիրո նման։

Գարուն

 Թռչուններն են գարունը բերում, Արարիչն է նրանց թևերին, Այս երեկո սոխակն է երգում Սեր է երգում աշխարհին։

Կոշիկի խաշը կամ բլեֆ

     Խաշը հայերիս համար ավելին է քան ազգային ճաշատեսակ,  դա մի «արարողություն» է, որին նախորոք պատրաստվում են, հյուրեր են հրավիրում և ինչոր տեղ անձամբ ինձ այդ ամենը աղոտ կերպով հիշեցնում է մեր հեթանոսական շրջանի ինչոր  արարողություն, դա երևի գենետիկական հիշողություն է: Իհարկէ խաշը ընդհամենը ճաշատեսակ է, բայց ինձ թվում է թե խաշը ուղղակի կապ ունի զոհաբերության հետ:    Բոլոր դեպքերում մենք զոհաբերության ենք ենթարկում մեր ստմոքսը)), վաղ առավոտյան  այն ծանրաբեռնելով նման ծանր ու կոլորիդներով գերհագեցած կերակուրով: Որպես արարողութուն, խաշը ունի իր կոնկրետ սեզոնը - ձմեռը, ճաշակելու ժամը - առավոտյան, մատուցման ու ճաշակելու յուրահատկությունները և յուրաքանչյուր խաշի երկրպագու այս ամենը անում է յուրովի:      Գագոն խաշի մեծ վարպետ էր, չնայած այդ ճաշատեսակի բավականին պարզ ու հասարակ պատրաստելու ձևին, կա բազում նրբություններ, որոնց շատ լավ տիրապետում էր Գագոն: Խաշը Գագոյի համար գիտություն էր, ավաղ ավարտված գիտություն, քանզի նրա համար այ...

Հարբած ռոբոտը

Գյումրեցի Վաղոն ինքնապաշտպանության համար մի սրվակ նյարդային պարալիտիկ գազ էր գնել։ Մի փոքրիկ սրվակ էր , Վաղոն չեր հավատում , որ էդ սրվակի պարունակությունը մարդու դեմքին փչելու դեպքում մարդը ուշագնաց է լինում։ Ուստի Վաղոն ուզում էր այն փորձարկել։ Բայց ու՞մ վրա , ո՞վ կհամաձայնի նման փորձարկության .. Եվ Վաղոն հնարքը գտավ . Գնեց մի լիտրանոց օղի և ծանոթ տղաներին կես կատակ կես լուրջ առաջարկություն էր անում։ Ասում էր . Վաղո - Ապ ջան բեր էս բալոնչիկը մե հադմ փչեմ երեսիդ , էս մե շիշ « Բոյիդ մեռնիմը » քոնն է :   Գյումրեցիները մի լիտրանոց օղուն , կատակելով , բոյիդ մեռնիմ են ասում , քանի որ շիշը սովորական օղու շշից նկատելիորեն բարձր է ։ Բայց Վաղոյի համար շատ անսպասելի կերպով , ոչ ոք չեր համաձայնվում։ Վաղոն չեր հրաժարվում իր մտքից , նա մտքին դրել էր անպայման փորձարկել այդ գազը ու փնտրում էր ու հետաքրքրվում թե ու՞մ վրա կարելի է փորձարկել : Մի անգամ երբ տղաների հետ կանգնած զ...